Գործող իշխանությունը մանդատ չի ստացել Սահմանադրություն փոխելու, Հայ Առաքելական եկեղեցու գործունեությանը միջամտելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու. Վարդան Օսկանյան
Գործող իշխանությունը մանդատ չի ստացել Սահմանադրություն փոխվելու, Հայ Առաքելական եկեղեցու գործունեությանը միջամտելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու: Այս մասին ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
«Սա շատ վատ ընտրություն էր: Անում են այնպիսի բաներ, որ վերընտրվեն և չեն էլ թաքցնում, քանի որ վերընտրվելու դեպքում անպատժելի են: Իշխանությունները 50 տոկոսի շեմը չեն հաղթահարել: Սա նշանակում է, որ ժողովորդը այս իշխանություններին մանդատ չի տվել: Խորը համոզմունք ունեմ, որ ընտրության այս թվերը չեն արտահայտում մեր ժողովրդի իսկական ցանկությունները:
Միանշանակ չունեն մանդատ Սահմանադրություն փոխվելու, Հայ Առաքելական եկեղեցու գործունեությանը միջամտելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու»:
Ավելացնել նոր մեկնաբանություն