Submitted by Անի Երյան on
Մինչև 18 տարեկան 800 տղա առաջին 4 ամսում հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, սա խնդիր է բանակի համար: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:   «Մենք խնդիր ունենք քաղաքացիությունից հրաժարվողների հետ կապված, մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիությունից հրաժարվող անձանց թիվը շարունակում է մնալ բարձր: Առաջին 4 ամիսներին այս տարվա 800-ից ավելի տղաներ ունենք, ովքեր հրաժարվել են քաղաքացիությունից և 18 տարին լրացնելուց հետո չեն զորակոչվելու ծառ

Մինչև 18 տարեկան 800 տղա առաջին 4 ամսում հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, սա խնդիր է բանակի համար. Հայկ Սարգսյան

Մինչև 18 տարեկան 800 տղա առաջին 4 ամսում հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, սա խնդիր է բանակի համար: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

 

«Մենք խնդիր ունենք քաղաքացիությունից հրաժարվողների հետ կապված, մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիությունից հրաժարվող անձանց թիվը շարունակում է մնալ բարձր: Առաջին 4 ամիսներին այս տարվա 800-ից ավելի տղաներ ունենք, ովքեր հրաժարվել են քաղաքացիությունից և 18 տարին լրացնելուց հետո չեն զորակոչվելու ծառայության: Եթե այս թիվը բազմապատկում ենք 3-ով, որպեսզի հասկանանք ամբողջ տարվա ընթացքում ինչ թիվ է կազմելու, մոտավորապես ունենալու ենք անցած տարվա պատկերը՝ 2,500-3,000 քաղաքացիությունից հրաժարված արական սեռի մինչև 18 տարեկան տղաներ, ինչը լուրջ խնդիր է մեր բանակի համար և կազմում է մեր տարեկան զորակոչի զգալի մասը»,- նշել է Սարգսյանը:

Հարցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկվում, որպեսզի բանակի վրա բացասական ազդեցություն ունեցող և անհավասար հանրություն նշան դնող առկա իրավիճակը լուծվի, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը պատասխանեց, որ ՀՀ քաղաքացիության դադարների հետ կապված ունեն ինստիտուցիոնալ խնդիր:

«Մենք կարծում ենք, որ այդտեղ բավականին խնդրահարույց է քաղաքացիության վերականգնման ինստիտուտը, քանի-որ ներկայիս օրենսդրության մեջ քաղաքացիության վերականգնումը բացարձակ չի ենթադրում ոչ մի ֆիլտր։

Այսինքն, եթե չափահաս անձը դադարեցրեց իր քաղաքացիությունը, դրա բերումով դադարեցրեց իր անչափահաս երեխայի քաղաքացիությունը՝ դադարեցնելուց հետո տվյալ անձը կարող է հաջորդ վայրկյանին դիմում ներկայացնել քաղաքացիությունը վերականգնելու ուղղությամբ, մենք կարծում ենք, որ դա խնդրահարույց կարգավորում է»,- շեշտել է նա:

Add new comment