«Московский комсомолец»-ը Այվազովսկու հուշարձանը քանդած Ադրբեջանը համեմատել է նացիստական Գերմանիայի հետ
Ստեփանակերտում ռուսաստանցի հայազգի նկարիչ Իվան Այվազովսկու հուշարձաը քանդելու մասին «Московский комсомолец» պարբերականի հոդվածի հեղինակ Մարինա Պերևոզկինան այդ քայլին դիմած Ադրբեջանը համեմատել է նացիստական Գերմանիայի հետ։ Այս մասին գրում է News.am-ը։
Նա հիշեցրել է, որ Հիտլերի իշխանության գալուց հետո նացիստները հրամայել են ապամոնտաժել ականավոր գերմանացի ֆիզիկոս Հենրիխ Հերցի բրոնզե կիսանդրին, որը տեղադրված էր Կարլսրուեի համալսարանում, որտեղ գիտնականն իր գլխավոր հայտնագործությունն էր արել՝ ապացուցել էր էլեկտրամագնիսական ալիքների գոյությունը։ Այդ ժամանակվանից ի պատիվ նրա՝ տատանումների հաճախականության միավորը կոչվում է «հերց»։ Սակայն Հերցի ծագումը, նացիստների տեսանկյունից, չէր համապատասխանում ռասայական մաքրության չափանիշներին. նրա հայրը հրեա էր, թեև՝ մկրտված։
Երրորդ Ռեյխի իշխանությունները նույնիսկ փորձել են վերանվանել հաճախականության միավորը և այն կոչել Հելմհոլցի անունով, որը նույնպես ֆիզիկոս էր, բայց միևնույն ժամանակ՝ «իսկական արիացի»։ Սակայն այդ փորձերը զայրույթով մերժվել են միջազգային հանրության կողմից։
Այվազովսկու հուշարձանը տեղադրվել էր 2021 թվականին՝ Արցախի ռուսական համայնքի և ՌԴ խաղաղապահ առաքելության մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, ընդգծել է Պերևոզկինան։
Ավելին` այստեղ։
Добавить комментарий