Опубликовано H.Aslanyan -
Իսր

Իսրայելը և Հունաստանը համատեղ ռազմական գործողություն են նախապատրաստում Հյուսիսային Կիպրոսի դեմ

Մհեր Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Իսրայելը և Հունաստանը համատեղ ռազմական գործողություն են նախապատրաստում «Հյուսիսային Կիպրոսի» դեմ։


«Իսրայել Հայոմ» թերթի փոխանցմամբ՝ երկու երկրները մշակում են «Պոսեյդոնի զայրույթ» կոդային անվամբ գործողության ծրագիր։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գործողության նպատակներն են՝

Թուրքիայից եկող ուժեղացումների արգելափակում,

Հյուսիսային Կիպրոսում հակաօդային պաշտպանության համակարգերի չեզոքացում,

Հետախուզական և վերահսկողական կենտրոնների ոչնչացում,

Կղզում Թուրքիայի ռազմական ներկայության վերացում,

Կիպրոսի Հանրապետության (Հարավային Կիպրոս) ինքնիշխանության վերականգնում ամբողջ կղզում»։

Добавить комментарий