Опубликовано H.Aslanyan -
Եմեն

Իսրայելը որսացել է Եմենից արձակված հրթիռը

Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ»,- ասվում է հայտարարության մեջ։

Զինվորականները նշել են, որ օդային հարձակման ազդանշանները «արարողակարգին համապատասխան չեն միացվել»։

2023 թվականի վերջից ի վեր Եմենի հութիները հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակել Իսրայելի ուղղությամբ՝ իրենց գործողությունները պատճառաբանելով Գազայի հատվածի, որտեղ Իսրայելը շարունակում է ռազմական գործողություններ իրականացնել, ժողովրդի հետ համերաշխությամբ։ Հարձակումների մեծ մասը կանխվել է իսրայելական հրթիռային պաշտպանության միջոցներով:

Добавить комментарий