Опубликовано Անի Երյան -
«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն շարունակում է նոր երկաթգծի շինարարությունը Նախիջևանում:   Նախատեսվում է վերակառուցել 10 կայարան 194,1 կիլոմետր երկարությամբ երկաթգծի երկայնքով և կառուցել 814 ինժեներական կառույց, այդ թվում՝ 29 կամուրջ, 4 թունել։  Նախագծային և շինարարական աշխատանքների առաջին փուլը, որը մեկնարկել է անցյալ տարվա վերջին, ընդգրկում է Սալամմյալիկը, Օրդուբադը, Ազան և Ջուլֆան:  «Այս երկաթուղային գիծը, որը միանում է «Զանգեզուրի միջանցքին», կապահովի ինչպես Ադրբեջանի հիմնական մասի ուղիղ ցամաքային կապը

Ադրբեջանը կառուցում է դեպի Հայաստան և Թուրքիա տանող երկաթգիծը. ադրբեջանական ԶԼՄ-ներ

Տնտեսական և լոգիստիկ նախաձեռնությո՞ւն, թե՞ նաև քաղաքական լծակ է՝ ուժեղացնելու Ադրբեջանի դիրքերը Հայաստանի նկատմամբ և ամրապնդելու իր ազդեցությունը Հարավային Կովկասում։

«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն շարունակում է նոր երկաթգծի շինարարությունը Նախիջևանում:

Նախատեսվում է վերակառուցել 10 կայարան 194,1 կիլոմետր երկարությամբ երկաթգծի երկայնքով և կառուցել 814 ինժեներական կառույց, այդ թվում՝ 29 կամուրջ, 4 թունել։

Նախագծային և շինարարական աշխատանքների առաջին փուլը, որը մեկնարկել է անցյալ տարվա վերջին, ընդգրկում է Սալամմյալիկը, Օրդուբադը, Ազան և Ջուլֆան:

«Այս երկաթուղային գիծը, որը միանում է «Զանգեզուրի միջանցքին», կապահովի ինչպես Ադրբեջանի հիմնական մասի ուղիղ ցամաքային կապը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, այնպես էլ հասանելիություն դեպի թուրքական, հայկական և եվրոպական շուկաներ: Այն հանդիսանում է «Միջին միջանցքի» կարևոր հատված և նոր տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության մաս, որը Օրդուբադում՝ Հայաստանի հետ սահմանին, միանում է TRIPP երթուղուն»,- հայտնում է Caliber.az-ը:

Добавить комментарий