Опубликовано H.Aslanyan -
Պենտագոն

Պենտագոնը մտադիր է 3000 դեսանտային տեղակայել Իրանի դեմ գործողությունների համար. WSJ

Պենտագոնը նախատեսում է Մերձավոր Արևելք տեղակայել մոտ 3000 զինծառայող 82-րդ օդադեսանտային դիվիզիայից՝ Իրանի դեմ գործողություններին աջակցելու համար։

Գրավոր հրամանը սպասվում է առաջիկա ժամերին։

Այս մասին հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների։

Հրապարակման համաձայն՝ պաշտոնյաները զգուշացնում են, որ Իրան ցամաքային զորքեր ուղղակիորեն տեղակայելու որոշում դեռևս չի կայացվել։ Այնուամենայնիվ, 82-րդ դիվիզիայի տեղակայումը նախագահ Թրամփի համար բացում է մի քանի ռազմավարական տարբերակներ։

 

Добавить комментарий