Опубликовано H.Aslanyan -
Մակրոն

Մակրոնը Իրանի նախագահին կոչ է արել դադարեցնել հարձակումները տարածաշրջանային երկրների վրա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել դադարեցնել հարձակումները տարածաշրջանային երկրների վրա։ Այս մասին Ֆրանսիայի առաջնորդը հայտնել է X-ում։

«Ես խոսեցի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Ես վերահաստատեցի տարածաշրջանի երկրների վրա անընդունելի հարձակումները դադարեցնելու, էներգետիկայի և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանությունն ապահովելու և Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը վերականգնելու անվերապահ անհրաժեշտությունը»,- գրել է Մակրոնը։

Նա հավելել է, որ կոչ է արել Փեզեշքիանին բարեխղճորեն մասնակցել բանակցային գործընթացին՝ լարվածության թուլացման ճանապարհը բացելու համար։

Добавить комментарий