Опубликовано H.Aslanyan -
Լրագրող

Ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիգովը Թբիլիսիից արտահանձնվել է Բաքու

Ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիգովը Վրաստանից արտահանձնվել է Ադրբեջան։ Նա իր արտաքսումն անվանում է անօրինական և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշմանը հակասող։

2025 թվականի փետրվարին ՄԻԵԴ-ն արգելել էր լրագրողի արտահանձնումն Ադրբեջան՝ մինչև նրա գործով վերջնական որոշման կայացումը։ Այդուհանդերձ, Վրաստանի իշխանությունները նրան հանձնել են Բաքվին։

Սադիգովը մեղադրվում է շորթման մեջ, սակայն նա կտրականապես հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ իրեն հետապնդում են Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար։ 2020 թվականին նա ձերբակալվել է Բաքվում և դատապարտվել յոթ տարվա ազատազրկման։ Սակայն 2022 թվականին նա համաներմամբ ազատ է արձակվել և ընտանիքի հետ տեղափոխվել Թբիլիսի։

2024 թվականից ի վեր Ադրբեջանը պահանջում է նրա արտահանանձնումը։ Այդ դեպքից հետո լրագրողը ժամանակավորապես կալանավորվել է Վրաստ

Добавить комментарий