Опубликовано Անի Երյան -
Գլխավոր շտաբում կայացած հանդիպման ընթացքում Քերիմ Վելիևը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը շարունակաբար զարգանում է և կարևոր է այն առավել ընդլայնելը։

Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են ռшզմական համագործակցության ընդլայնման հարցեր

Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը հանդիպել է Թուրքիայից ժամանած պատվիրակությանը՝ քննարկելով երկկողմ ռազմական համագործակցության խորացման հարցերը։

Ինչպես տեղեկացնում է APA գործակալությունը, ապրիլի 27-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Մեթին Թոքելի գլխավորած պատվիրակության հետ։

Գլխավոր շտաբում կայացած հանդիպման ընթացքում Քերիմ Վելիևը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը շարունակաբար զարգանում է և կարևոր է այն առավել ընդլայնելը։

Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Մեթին Թոքելը, իր հերթին, կարևորել է ռազմավարական դաշնակցային հարաբերությունների խորացման նպատակով փոխադարձ այցելությունների շարունակականությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության տարբեր ուղղություններ, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Добавить комментарий