Ուկրաինան ռազմական առումով պարտություն է կրել․ Թրամփ
Ուկրաինան ռազմական առումով պարտություն է կրել․ նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ նախագահը «շատ լավ» է անվանել Պուտինի հետ իր զրույցը և հայտարարել, որ ուկրաինական հակամարտության շուտափույթ խաղաղ լուծման հույս ունի:
Թրամփը կարծում է, որ ուկրաինական ճգնաժամի լուծումը կհաջողվի գտնել «համեմատաբար շուտով»: Նա ընդգծել է, որ Պուտինը պատրաստ էր Ուկրաինայի հարցով գործարք կնքել դեռ վաղուց, սակայն նրան խանգարել են «որոշ մարդիկ»:
Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների միջև տարաձայնությունները պահպանվում են, հայտարարել Է Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ:
Добавить комментарий