Опубликовано H.Aslanyan -
Հռչակագիր

ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր

Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի կայքում հրապարակվել է հռչակագրի տեքստը։

Նշվում է, որ հռչակագրով վերահաստատվել է Եվրամիության հանձնառությունը Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանությանը, դիմադրողականությանը և համապարփակ բարեփոխումների օրակարգին աջակցելու վերաբերյալ։

Նշվում է նաև, որ 2026 թվականի մայիսի 5-ին անցկացված գագաթնաժողովը կարևոր հնարավորություն էր երկկողմ հարաբերությունները կապի, էներգետիկայի, տրանսպորտի և թվային համագործակցության ոլորտներում ամրապնդելու համար։

Добавить комментарий