Опубликовано H.Aslanyan -
Դեսպան

Իրանի սահմանի մոտ ԱՄՆ-ի գործոնը ռիսկեր կստեղծի ՀՀ տրանսպորտային նախագծերի համար․ ՌԴ դեսպան

Իրանի հյուսիսային սահմանների մոտ տրանսպորտային նախագծերին ԱՄՆ-ի մասնակցությունը իրանական կողմի համար կընկալվի սեփական անվտանգության համար ռիսկերի պրիզմայով՝ Թեհրանի կողմից Վաշինգտոնի նկատմամբ վստահության կորստի պատճառով: Այս մասին «Իրավունք» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում տարածաշրջանում իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստանի հարավում տրանսպորտային միջանցքի բացման հեռանկարը։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում դրական ազդեցություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած լուրջ առաջընթացը։

«Այնուամենայնիվ, Մերձավոր Արևելքի ճգնաժամի ալիքները, որոնք առաջացել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակման ենթարկված Իրանի շուրջ լարվածության սրման հետևանքով, հասնում են Անդրկովկաս:

Համաշխարհային տնտեսության համար կարևորագույն ջրային ուղիներից մեկի՝ Հորմուզի նեղուցի շուրջ լարված իրավիճակը բոլորի շուրթերին է», – բացատրեց նա։

Նրա գնահատմամբ՝ ակնհայտ է, որ վառելիքի, պարարտանյութի, պարենի համաշխարհային գների աճը չի կարող չանդրադառնալ Հարավային Կովկասի երկրների վրա։ Այս համատեքստում Հայաստանի ղեկավարությունը ԶԼՄ-ներին արդեն հայտնել է, որ «Թրամփի ուղի» նախագծի իրականացման ժամկետները տեղաշարժվում են։

Մեղրիով անցնող ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ դիվանագետը վկայակոչել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի` ապրիլի 2-ի հարցազրույցը:

Օվերչուկը նախկինում հայտարարել էր, որ Բաքվի տեսանկյունից, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» կարևոր է երկրի երկու հատվածների միջև կապի վերականգնման, Թուրքիայի հետ ուղիղ հաղորդակցության բացման և Ադրբեջանի՝ որպես եվրասիական տրանսպորտային և լոգիստիկ խաչմերուկի զարգացման համար։

Վաշինգտոնի համար «Թրամփի ուղին» միջազգային տրանսպորտային միջանցք է, որն ապահովում է Կենտրոնական Ասիայից կարևորագույն հանքանյութերի արտահանումը Միացյալ Նահանգներ, ինչպես նաև Իրանի հյուսիսային սահմանի վերահսկողությունը։

Մոսկվայի համար Մեղրիի երթուղին հնարավորություն է տալիս բարելավել տրանսպորտային կապերը ԵԱՏՄ անդամ պետության՝ Հայաստանի հետ և ընդլայնել Իրանի և Թուրքիայի շուկաների հասանելիությունը։ Թեհրանի համար այն ներկայանում է որպես մրցակցային երթուղի և սպառնալիք Միացյալ Նահանգների կողմից։ Անկարայի համար այն առաջարկում է ամենահարմար մուտքը դեպի Ադրբեջան և Կենտրոնական Ասիայի պետություններ։

Добавить комментарий