Опубликовано Անի Երյան -
Ես հետևել եմ բոլոր ընտրություններին, մի մասին անմիջապես մասնակցել եմ, ես չեմ հիշում և չի եղել, որ ընտրությունները լինեն պայքար ինքնության, եկեղեցու և ազգային արժեքների համար, չի եղել նման բան Հայաստանի պատմության մեջ, նաև չեմ հիշում, որ ընտրությունների հիմնական խոսույթը լիներ պատերազմ, թե խաղաղություն, սա յուրահատուկ է, և այս երևույթը բերել են այս իշխանությունները՝ տարանջատելով մեր ժողովրդին, մեր պատմությունը, մեր լեռները, և սա չի կարող ուղղակի անհետանալ, այս մարդիկ մեր ժողովրդին իրար դեմ հանելու, մեր պատմո

Հայաստանի պատմության մեջ չի եղել, որ ընտրությունները լինեն պայքար ինքնության, եկեղեցու և ազգային արժեքների համար․ սա է այս ընտրությունների առանձնահատկությունը․ Ռոբերտ Քոչարյան

Ես հետևել եմ բոլոր ընտրություններին, մի մասին անմիջապես մասնակցել եմ, ես չեմ հիշում և չի եղել, որ ընտրությունները լինեն պայքար ինքնության, եկեղեցու և ազգային արժեքների համար, չի եղել նման բան Հայաստանի պատմության մեջ, նաև չեմ հիշում, որ ընտրությունների հիմնական խոսույթը լիներ պատերազմ, թե խաղաղություն, սա յուրահատուկ է, և այս երևույթը բերել են այս իշխանությունները՝ տարանջատելով մեր ժողովրդին, մեր պատմությունը, մեր լեռները, և սա չի կարող ուղղակի անհետանալ, այս մարդիկ մեր ժողովրդին իրար դեմ հանելու, մեր պատմությունը բաժանելու համար պետք է պատասխան տան, այս մասին այսօր Էջմիածնում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Ինչպես հավաքի սկզբում նշվեց՝ Էջմիածինն այն վայրն է, որը միավորում է հայերի հոգիները, իղձերն ու արժեքները, այսօր էլ դարձել է այդ հայության արժեքների պահապան վահանը, ինչպես որ դարեր շարունակ պահպանել է մեր հավատը, ինքնությունն ու ազգային արժանապատվությունը։

«Այսօր մեր ինքնությունը վտանգի տակ է, և այդ ինքնության կրողը, պաշտպանողը` Հայ առաքելական սուրբ եկեղեցին, վտանգված է և թիրախավորված։ Այսօր Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաթարված է, ինքնիշխանությունը՝ վտանգված, հանձնված օտարներին, որոնք Հայաստանի վարչախմբի հետ պայքարում են մեր ինքնության դեմ»,- հայտարարեց դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Հայաստան» դաշինքը 6 սկզբունք է հայտարարել՝ անվտանգ և մրցունակ Հայաստան, համերաշխություն, ազգային ինքնության վրա հիմնված պետություն, համահայկականություն, աշխատանք և գիտություն։

Добавить комментарий