ԱՄՆ-ն շարունակում է ներգրավված մնալ Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացում. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է մասնակցել Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացին՝ չնայած այն հանգամանքին, որ ներկայում միջազգային ուշադրության կենտրոնում է Իրանի շուրջ իրավիճակը։
«Ակնհայտ է, որ Իրանում պատերազմն այժմ առավել մեծ ուշադրություն է գրավում Միացյալ Նահանգների նախագահի կողմից։ Բայց կա նաև ամերիկյան ժողովրդի առաջնահերթությունն ու աջակցությունը՝ ավարտելու նաև այս պատերազմը Եվրոպայում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում։
Ուկրաինայի նախագահը նաև նախազգուշացրել է ռուսական նոր հարձակումների հավանականության մասին։Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի ցուցադրում ռազմական գործողությունները դադարեցնելու պատրաստակամություն։
«Այսօր ռազմաճակատում լռություն չի եղել, մարտական գործողությունները շարունակվել են»,- ընդգծել է Զելենսկին։
Добавить комментарий