Опубликовано H.Aslanyan -
ԱԳՆ

Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են. Թուրքիայի ԱԳՆ

2022 թվականից շարունակվող հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են:

Այս մասին X-ի էջում գրել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին։

«Հայաստանի հետ 2022 թվականից ի վեր շարունակվող մեր կարգավորման գործընթացի շրջանակներում, որպես ձեռնարկված վստահության ամրապնդման միջոցառումների մաս, մեր երկրի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի վերաբերյալ բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ:

Երկու երկրների միջև ընդհանուր սահմանի բացման ուղղությամբ անհրաժեշտ տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքները դեռևս շարունակվում են:

Ուժի մեջ մտած նոր կարգավորման շնորհիվ հնարավոր է դարձել, որ Թուրքիայից երրորդ երկիր, այնուհետև Հայաստան տեղափոխվող կամ նույն երթուղով ժամանող ապրանքների համար որպես վերջնական նշանակման կետ կամ ելքի կետ նշվի «Հայաստան/Թուրքիա»:

Հարավային Կովկասում տևական խաղաղության և բարգավաճման ամրապնդման համար ընձեռված պատմական հնարավորության լույսի ներքո՝ Թուրքիան կշարունակի նպաստել տարածաշրջանում տնտեսական հարաբերությունների զարգացմանը և համագործակցության հետագա առաջմղմանը՝ ի շահ տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների»,- գրել է Քեչելին։

 

Добавить комментарий