Опубликовано Անի Երյան -
Կիևյան ռեժիմը արտասահմանյան սադրիչների միջոցով փորձել է խափանել այլ երկրներում Հաղթանակի տոնի առթիվ կազմակերպված միջոցառումները, սակայն այդ բոլոր նեոնացիստական ձգտումները ձախողվել են: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ում մեկնաբանությունը տեղադրված է նախարարության կայքում:   «Կիևյան ռեժիմը արտասահմանյան սադրիչների, հիմնականում՝ «Ուկրաինացիների համաշխարհային կոնգրեսի» միջոցով փորձել է խափանել տոնական միջոցառումները այլ երկրներում»,- ասված է մեկնաբանության մեջ:  Զախարովան

Կիևյան ռեժիմը արտասահմանյան uադրիչների միջոցով փորձել է խափանել այլ երկրներում Հաղթանակի տոնի առթիվ կազմակերպված միջոցառումները. ՌԴ ԱԳՆ

Կիևյան ռեժիմը արտասահմանյան սադրիչների միջոցով փորձել է խափանել այլ երկրներում Հաղթանակի տոնի առթիվ կազմակերպված միջոցառումները, սակայն այդ բոլոր նեոնացիստական ձգտումները ձախողվել են: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա մեկնաբանությունը տեղադրված է նախարարության կայքում:

 

«Կիևյան ռեժիմը արտասահմանյան սադրիչների, հիմնականում՝ «Ուկրաինացիների համաշխարհային կոնգրեսի» միջոցով փորձել է խափանել տոնական միջոցառումները այլ երկրներում»,- ասված է մեկնաբանության մեջ:

Զախարովան նշել է, որ բոլոր փորձերը ձախողվել են:

«Այս ապատեղեկատվական վակխանալիան ուղեկցվում էր ուկրաինացի ռելոկանտների՝ իրենց բնակության երկրների ղեկավարությանը ներկայացված պահանջներով՝ արգելել հիշատակի միջոցառումները՝ միջազգային հակամարտությունների հրահրումը կանխելու և սոցիալական լարվածության աստիճանը նվազեցնելու կեղծավոր պատրվակով: Այդ բոլոր նեոնացիստական ձգտումները ձախողվել են»,- հավելել է նա:

Добавить комментарий