Опубликовано Անի Երյան -
«Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը. Ալիև

«Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը. Ալիև

Արդեն կառուցվող «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթում, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

 

«Ընդլայնվում է մեր համագործակցությունը թյուրքական պետությունների հետ տրանսպորտային ոլորտում։ Ներկայիս գլոբալ աշխարհաքաղաքական պայմաններում Միջին միջանցքի նշանակությունն էլ ավելի է մեծանում»,- նշել է Ալիևը։

Նրա խոսքով՝ Միջին միջանցքի երկայնքով մաքսային ընթացակարգերը պարզեցվում են։

«e-Permit համակարգը, որը մշակվել է Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում, ապահովում է էլեկտրոնային թույլտվությունների օպերատիվ տրամադրումը»,- ընդգծել է նախագահ Իլհամ Ալիևը։

Ալիևի այս հայտարարությունը հերթական անգամ վկայում է, որ Ադրբեջանը այսպես կոչված  «Զանգեզուրի միջանցքը» փորձում է ներկայացնել որպես արդեն իսկ իրականություն դարձող նախագիծ՝ այն օգտագործելով Հայաստանի նկատմամբ քաղաքական, տնտեսական և ռազմավարական ճնշումն ուժեղացնելու, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունները սեփական աշխարհաքաղաքական շահերին ենթարկելու նպատակով։

 

Добавить комментарий