Опубликовано G.Avetisyan -
յտ

Հայ-ամերիկյան զորավարժությունների կազմակերպիչը ԱՄՆ-ն է. Պենտագոնն է որոշում՝ որ պետության հետ անցկացնել զորավարժություն. Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը մեկնաբանել է նախօրեին հայտարարված՝ հայ-ամերիկյան զորավարժության մասին տեղեկատվությունը: Նա ընդգծել է, որ դրա կազմակերպման հետ ոչ ոք կապ չունի, բացի ամերիկյան կողմից: 

«Երեկ ամբողջ օրը, ով չալարեց, PR-վեց զորավարժությունների թեմայով: Այնինչ, դրա կազմակերպման հետ ոչ ոք կապ չունի, բացի ամերիկյան կողմից: Պենտագոնն ըստ իր կարիքների որոշում է, թե որ պետության հետ անցկացնել նման զորավարժություններ և, որ տեսակի ստորաբաժանումների (նաև նահանգային ազգային գվարդիաների) ներգրավմամբ՝ նախապես պլանավորելով դրանք: 

Հետևաբար, նմանատիպ երկկողմ կամ բազմակողմ զորավարժություններ ԱՄՆ նախաձեռնությամբ անցկացվում են պարբերաբար: Ոզում եմ առանձին նշել, որ դրանք կազմակերպվել և շարունակում են պարբերաբար տեղի ունենալ Վրաստանում, Ղազախստանում (նաև Տաջիկստանի և Ուզբեկստանի մասնակցությամբ) Ալբանիայում և տասնյակ այլ եվրոպական, ասիական, արաբական և աֆրիկյան երկրներում: 

Զորավարժությունները ՄԱԿ-ի կամ ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելություներում համագործակցությանն են վերաբերում: 

Հետևաբար, զորավարժությունները հայ ամերիկյան հարաբերութունները չեն կարող և նպատակ էլ չունեն բարձրացնելու են նոր մակարդակի: 

Սրանով Հայաստանը չի դառնում ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակության գործընկեր, կամ, առավել ևս՝ դաշնակից պետություն: 

Դրա համար այլ աշխատանք է անհրաժեշտ տանել, որը առանձին քննարկման թեմա է»:

 

Добавить комментарий