Опубликовано H.Minasyan -
Թուրքիայում նախարարների կաբինետի նիստում ընդգրկված է եղել նաև F-16 կործանիչների գնման գործընթացի հարցը

Թուրքիայում նախարարների կաբինետի նիստում ընդգրկված է եղել «F-16»-երի գնման գործընթացի հարցը

Թուրքիայում սկսվել է նախարարների կաբինետի նիստը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։

Այս մասին հայտնել է «TRT Haber» հեռուստաալիքը։

Նիստի ընթացքում կառավարությունը կքննարկի Ռամազան ամսվա ընթացքում պարենային ապրանքների թանկացումը կանխելու, ինչպես նաև մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող հարցեր:

Բացի դրանից, ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, կգնահատվեն հակաահաբեկչական գործողությունները երկրի ներսում և դրսում, «F-16» կործանիչների գնման գործընթացը և Գազայի հատվածում տիրող իրավիճակը։

Добавить комментарий