Опубликовано A.Gevorgyan -
ju

ԵԽԽՎ-ն Ադրբեջանի դեմ արշավ է իրականացնում. Ալիև

Մարտի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ Ռոսեն Դիմիտրով Ժելյազկովին: Ի թիվս այլ հարցերի` նա անդրադարձել է Բաքվի՝ իբրև խաղաղ նախաձեռնությանը և ԵԽԽՎ-ին: 

Ալիևը նշել է, որ եվրոպական մի շարք կառույցների կողմից Ադրբեջանի դեմ լայնածավալ և կողմնակալ արշավ է սկսվել: 

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը: 

Ալիևը շեշտել է, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նկատմամբ կողմնակալ մոտեցումը պատվիրակության համար անհանդուրժելի է: Բաքվի բռնապետը հավելել է, որ մի շարք երկրների խորհրդարաններ իրենց դիրքորոշումն են հայտնել այս առթիվ: 

Նկարը՝ Ժելյազկովի ժամանումը օդանավակայան:

ԵԽԽՎ-ից Ադրբեջանի հեռացման մասին կարող եք ընթերցել այստեղ

Добавить комментарий