Опубликовано A.Gevorgyan -
hyuj

Ադրբեջանը և Պակիստանը քննարկել են ռազմական համագործակցությունը

Ադրբեջանի ՊՆ-ի և Պակիստանի միացյալ շտաբի միջև կայացել է Ադրբեջան-Պակիստան աշխատանքային խմբի մակարդակով 10-րդ հանդիպումը։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին: 

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրի միջև ռազմական համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, համատեղ զորավարժությունների անցկացումը և այլ հարցեր: 

Ավարտին ամփոփիչ արձանագրություն է ստորագրվել: 

 

 

Добавить комментарий