Բայրամովը Սաուդյան Արաբիայում կմասնակցի ԻՀԿ արտակարգ նիստին
Մարտի 5-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Սաուդյան Արաբիա: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Այցի շրջանակում նախարարը կմասնակցի և ելույթ կունենա Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստին:
Добавить комментарий