Опубликовано H.Minasyan -
«Հայաստանի կողմից խաղաղությանն ու կայունությանը չծառայող երրորդ կողմերին տարածաշրջանում ներգրավելը» սպառնալիք է խաղաղության գործընթացի համար

Հայաստանի կողմից խաղաղությանը չծառայող երրորդ կողմերին տարածաշրջանում ներգրավելը սպառնալիք է խաղաղության գործընթացի համար. Բայրամով

Սաուդյան Արաբիայի Ջադդա քաղաքում Իսլամական համագործակցության կազմակերպության՝ Գազայի խնդրին նվիրված հրատապ նիստի շրջանակում Ադրբեջանի ԱԳ ղեկավար Ջ. Բայրամովը հանդիպել է իրանցի գործընկերոջ հետ:

«Հայաստանի կողմից խաղաղությանն ու կայունությանը չծառայող երրորդ կողմերին տարածաշրջանում ներգրավելը սպառնալիք է խաղաղության գործընթացի համար»,- Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Ջեյհուն Բայրամովը իրանցի գործընկերոջը վստահեցրել է, թե «որոշ պետությունների կողմից Հայաստանին զինելու ջանքերը» ևս վտանգ են ներկայացնում խաղաղության գործընթացի համար։

Добавить комментарий