Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցությունը
Պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ:
Այս մասին, Դետքի հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին:
Հասանովն ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների բարեկամական հարաբերությունները դրական են ազդում ինչպես ռազմական համագործակցության, այնպես էլ այլ ոլորտների վրա։
Հանդիպմանը, որին մասնակցել է Թուրքիայի Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը, քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությունը:
Добавить комментарий