Ալիևը հանդիպել է Ռուսաստանի վարչապետի հետ
Մարտի 6-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական APA լրատվական գործակալությունից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առևտրատնտեսական, գյուղատնտեսական, հումանիտար և մի շարք այլ ոլորտներին առնչվող հարցեր։
Ալիևը Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցությունը բնութագրել է որպես տարածաշրջանային կայունության և անվտանգության կարևոր գործոն։
Միշուստինն իր հերթին շնորհավորել է նրան արտահերթ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Նշենք, որ ՌԴ վարչապետը հանդիպել էր Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ:
Добавить комментарий