Մոլդովան և Ֆրանսիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի` Փարիզ կատարած այցի շրջանակում Ֆրանսիան և Մոլդովան պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է Մոլդովայի նախագահականի մամուլի ծառայությունը։
Համագործակցության համաձայնագիրը նախատեսում է ընդլայնել երկրների միջև փոխգործակցությունը՝ հիմնված 1998 թ. համաձայնագրի վրա: Նոր փաստաթուղթը հնարավորություններ է բացում փոխգործակցության համար անձնակազմի վերապատրաստման, միջազգային առաքելություններին մասնակցելու, օդային տարածքի վերահսկման, տեխնոլոգիաների փոխանակման և այլ ոլորտներում:
Դեռ նախորդ տարի երկու կողմերի միջև համաձայնեցված դրույթներով Ֆրանսիան մոլդովացի զինվորականների վարժանքներ կկազմակերպի, ռազմական խնդիրներին նվիրված պարբերական խորհրդակցություններ կանցկացվեն։ Բացի դրանից` Փարիզը և Քիշնևը պայմանավորվել են հետախուզական տվյալներ փոխանակել։
Մոլդովայի նախագահին այցի ժամանակ ուղեկցում է հանրապետության պաշտպանության նախարար Անատոլի Նոսաթին։
#Դետքի_հետագծով
Համաշխարհային միտումները ներկայումս անգամ աշխարհի գերհզոր պետություններին են ստիպում միմյանց հետ ռազմական համագործակցության հուշագրեր ստորագրել։ Մոլդովայի դեպքում այս միտումը նպատակ ունի վերջինիս պաշտպանելու ռուսական ագրեսիայից, քանի որ Ուկրաինայում հաղթելու պարագայում ՌԴ-ի հաջորդ թիրախը լինելու է Մոլդովան։
Добавить комментарий