Опубликовано D.Guyumjyan -
DETQ

ԱՄՆ-ն և Թուրքիան հարաբերությունների բարելավման համապարփակ բանակցություններ են նախաձեռնում

Ամերիկայի Միացյալ Նահանգների և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները Վաշինգտոնում բանակցություններ են վարում «ռազմավարական մեխանիզմ» անվանումը ստացած ձևաչափի շրջանակում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։

Դիվանագիտական աղբյուրների պնդմամբ՝ Պետդեպարտամենտում սպասվող այս քննարկմանը հաջորդելու է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիումը։ 

«Թուրք-ամերիկյան շփումների գլխավոր օրակարգային թեմաներն են սիրիական ճգնաժամը, Ուկրաինայի պատերազմը, պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությունը և Գազայի հատվածում Իսրայելի ու ՀԱՄԱՍ խմբավորման միջև ծավալված պատերազմը»,- հայտնում է լրատվականը։

Նշվում է նաև, որ այս համապարփակ բանակցությունների միջոցով Վաշինգտոնը և Անկարան փորձում են դիտարկել երկկողմ հարաբերությունների բարելավման հեռանկարները։

#Դետքի_հետագծով

Չնայած վերջին տարիներին թուրք-ամերիկյան հարաբերությունները կտրուկ լարվել են, այնուամենայնիվ կողմերը ձգտում են այդ լարվածությունը չխորացնել։ Թուրքիան և ԱՄՆ-ն բազմաթիվ հարցերում ունեն շահեր ու միանման մոտեցումներ, ինչն այս երկրներին մշտապես մղում է ակտիվ համագործակցության։

 

Добавить комментарий