Ադրբեջանի հատուկջոկատայինները զորավարժություն են անցկացրել
Ադրբեջանի ընթացիկ տարվա նախապատրաստական պլանի համաձայն՝ հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների հետ «Մարտական գործողություններ ձյան և սաստիկ ցրտերի պայմաններում» թեմայով մարտավարական հատուկ զորավարժություն է անցկացվել։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Պլանի համաձայն՝ հատուկջոկատայինները, քարտեզի վրա հստակեցնելով հանձնարարությունները, կատարել են պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբի վնասազերծման առաջադրանքներ։
Ադրբեջանը վերջին շրջանում հատկապես մեծացրել է զորավարժությունների և վարժանքների թիվը, ինչը փաստում է Ադրբեջանի առաջիկա նպատակների մասին։
Добавить комментарий