Մենք միտված ենք Ադրբեջանի հետ առևտրաշրջանառության ավելացմանը. Թուրքիայի դեսպան
Թուրքիայի կառավարությունը նպատակ ունի ավելացնելու Ադրբեջանի հետ առևտրաշրջանառությունը։
Այս մասին «Report»-ին տված հայտարարության մեջ ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն։
Նրա խոսքով` այս ուղղությամբ համատեղ աշխատանք է տարվում. «Կարևոր քայլ է երկու երկրների միջև արտոնյալ առևտրի համաձայնագրի շրջանակների ընդլայնումը, կարևոր է, որ ապրանքների թիվը, որոնց վաճառքը ենթակա է արտոնությունների, ավելացվի 15-ից մինչև 30»։
Դեսպանը հավելել է, որ մայիսի առաջին շաբաթում տեղի կունենա երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի նիստ՝ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի և Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի մասնակցությամբ:
Добавить комментарий