Իրանը Գազայի բնակչության համար մարդասիրական օգնություն է ուղարկել Եգիպտոս
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է՝ Իրանը մարդասիրական օգնության խմբաքանակներ է առաքել Եգիպտոս պաշարված Գազայի բնակչության համար։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով պաշտոնյայի ասուլիսին։
Քանաանին շեշտել է՝ Գազայի բնակչությանն օգնության մատակարարումը Թեհրանի օրակարգում առաջնային հարց է։ Նրա խոսքով՝ պաղեստինցիներին իրանական օգնության խմբաքանակներն առաքվել են Եգիպտոսի նավահանգիստներ՝ երկու երկրների Կարմիր մահիկի ընկերությունների միջև համաձայնեցումից հետո:
«Իրանի համար անհնար է ուղղակիորեն օգնություն ուղարկել Պաղեստին։ Եգիպտոսի կառավարությունը նույնպես Իրանի հետ իր խորհրդակցությունների ժամանակ հայտարարել է, որ ցավոք, սիոնիստական ռեժիմը թույլ չի տալիս օգնության տարանցումը, սակայն դա չի խանգարել Իրանին ջանքեր գործադրել: Իրանը փորձեր է արել և օգնություն է ուղարկել Եգիպտոսով»,- ասել է նա։
Դատապարտելով սիոնիստականռեժիմին պաղեստինցիներին սովամահ անելու և Գազայում ցեղասպանական հանցագործություններ կատարելու համար՝ Քանաանին հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը լուրջ քայլեր կձեռնարկի՝ իսլամական սուրբ Ռամադան ամսին Գազա օգնություն մատակարարելու համար:
Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 30.800 պաղեստինցի, վիրավորվել՝ 72.198-ը։
#Դետքի_հետագծով
Գազայի և Եգիպտոսի միջև Ռաֆահ անցակետը, որը հիմնականում նախատեսված է առևտրային առաքումների համար, չունի այն կարողությունները, որոնք անհրաժեշտ են զգալի օգնություն ստանալու համար, սակայն այն միակ ճանապարհն է՝ պաշարված անկլավ հումանիտար օգնություն ուղարկելու համար։ Իրանը Գազայի բնակչությանն օգնություն տրամադրող առաջնային դերակատարներից մեկն է, որն աջակցում է` պաշարված բնակչության տառապանքները և վերահաս հումանիտար աղետը մեղմելու համար։
Добавить комментарий