Опубликовано A.Muradyan -
detq

Ուսուբովը Վրաստանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է ռազմավարական համագործակցությունը

Ադրբեջանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը Վրաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ: Այս մասին  հայտնել է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։ 

Նշվել է, որ կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության կարևորությունը:

Իրակլի Չիկովանին ընդգծել է, որ Վրաստանը պատրաստ է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործընթացում:

Կողմերը քննարկել են նաև պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությունը:

Հանդիպմանը շեշտվել է, որ պաշտպանության ոլորտում Ադրբեջանի և Վրաստանի միջև երկկողմ համագործակցությունը շարունակվում է ինտենսիվ և տարեկան ծրագրին համապատասխան:

Добавить комментарий