Ադրբեջանի և Հունաստանի արտգործնախարարները հանդիպել են
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հունաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդրա Պապադոպուլուին։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հունաստանի միջև երկկողմ ու բազմակողմ հարթակներում համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացն ու տարածաշրջանային հարցերը։
Բայրամովը գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև պայմանագրի օրակարգը, վերականգնման և շինարարական աշխատանքների ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Добавить комментарий