Թուրքիայի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները Անկարայում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ռուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը Անկարայում խորհրդակցություններ է անցկացրել թուրք գործընկեր Բուրաք Աքչապարի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և ուկրաինական հակամարտության դիվանագիտական կարգավորման թեմաներով։
Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Գերատեսչությունում նշել են, որ կողմերը համեմատել են իրենց տեսակետները Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ՝ «ընդգծելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը և դրան նպաստելը, առաջին հերթին տարածաշրջանային ձևաչափերում»։
«Քննարկվել է ուկրաինական ճգնաժամի թեման, այդ թվում՝ դրա քաղաքական և դիվանագիտական կարգավորման հեռանկարները։ Ռուսական կողմից այս համատեքստում մատնանշվել է հավաքական Արևմուտքին՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, կոչ անել վերացնել Ռուսաստանի հետ բանակցությունների ուկրաինական ղեկավարության ինքնաարգելքը, իսկ Կիևին՝ սթափ ընկալել աշխարհաքաղաքական նոր իրողությունները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ում։
Добавить комментарий