Մեր երկիրն ակտիվորեն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության օրակարգին. Ալիև
Բաքուն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նիզամի Գյանջավիի անվան կենտրոնի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
«Խաղաղության օրակարգի հիմք հանդիսացող հիմնարար սկզբունքները և խաղաղության համաձայնագրի նախագիծը նույնպես պատրաստվել ու ներկայացվել են հենց Ադրբեջանի կողմից, և մեր երկիրն ակտիվորեն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության օրակարգին»,- Ալիևի խոսքերն է մեջբերում Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Հայաստանի վարչապետն իր հերթին երեկ վերահաստատել էր՝ Երևանի համար շարունակում է առաջնային մնալ խաղաղության օրակարգը և երեք սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանների սահմանազատում ու սահմանագծում իրականացնելու քաղաքականությունը։
Добавить комментарий