Опубликовано H.Minasyan -
Բաքուն քննադատել է Եվրախորհրդարանի երեկ ընդունած բանաձևը՝ այն որակելով՝ «երկակի ստանդարտների վառ օրինակ»

Բաքուն քննադատել է երեկ ԵԽ-ի ընդունած բանաձևը

Բաքուն քննադատել է Եվրախորհրդարանի երեկ ընդունած բանաձևը՝ այն որակելով «անհիմն, կողմնակալ, երկակի ստանդարտների վառ օրինակ»։

«Եվրախորհրդարանում Հայաստանի և հայկական լոբբիի ազդեցության տակ գտնվող մի շարք շրջանակների առաջ քաշած այս բանաձևը չնայած ներկայացվել է որպես «խաղաղության խթանում» և իբր նվիրված է Եվրամիության ու Հայաստանի հարաբերություններին, սակայն այն Ադրբեջանի դեմ արշավի անբաժանելի մասն է, որտեղ բոլոր փաստերը կեղծված են»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Դիմելով Եվրախորհրդարանին՝ ադրբեջանցի դիվանագետն ասել է, որ նշված արժեքների հետ որևէ առնչություն չունեցող նման բանաձևերն իսպառ զրոյացնում են Եվրախորհրդարանի դերը` որպես առանձին կառույց։

Ձայների 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ հարաբերակցությամբ Եվրախորհրդարանը երեկ ընդունել է ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի սերտացման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձևը։

«Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալ և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,- ասված է Եվրախորհրդարանի պատգամավորների համատեղ ներկայացրած բանաձևում։

 

Добавить комментарий