Опубликовано D.Guyumjyan -
dztz

Իրանի պաշտպանության նախարարը հայտնում է Հայաստանի հետ ռազմական կապերի քննարկումների մասին

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ ռազմական կապերի վերաբերյալ մի շարք քննարկումներ և հանդիպումներ են անցկացվել տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Կատարի իշխանությունների հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Աշտիանին շեշտել է՝ քննարկումները կենտրոնացած են եղել նրա վրա, «թե ինչ կարելի է անել համագործակցության ընդլայնման հիմք ստեղծելու համար» պաշտպանության ոլորտում։ Նա ասել է, որ նման մոտեցում է դրսևորվում Թուրքիայի և Ռուսաստանի հետ քննարկումներում։

Իրանցի պաշտոնյան նշել է, որ Իրանը վերջին տարիներին զգալիորեն մեծացրել է զենքի արտահանումը, քանի որ երկիրը պաշտպանական արդյունաբերության ոլորտում հասել է ինքնաբավության։ Ըստ նրա՝ ռազմական տեխնիկայի արտահանումը վերջին երկու տարվա ընթացքում աճել է 4-5 անգամ։

«Նորարարության և արտադրվող զենքի տեսակի շնորհիվ այս թիվը հետագայում էլ ավելի կմեծանա»,- ասել է Աշտիանին։

Իրանի պաշտպանության նախարարը հավելել է, որ երկիրն այժմ ինքնաբավ է անօդաչու թռչող սարքերի համար շարժիչներ արտադրելու հարցում և աշխատում է ծանր շարժիչների արտադրության վրա:

#Դետքի_հետագծով

Իրանը վերջին տարիներին ակտիվ քայլեր է ձեռնարկում սեփական պաշտպանունակությունը բարձրացնելու և հարևանների հետ հարաբերությունները խորացնելու համատեքստում։ Այս առումով կարևոր դեր ունի նաև Հայաստանը, որի հետ Իրանը վերջին տարիներին որակապես նոր փոխգործակցություն է հաստատել։

Добавить комментарий