Опубликовано H.Minasyan -
Ադրբեջանը ավելացրել է բանակի, անվտանգության ոլորտի ծախսերը

Ադրբեջանն ավելացրել է բանակի, անվտանգության ոլորտի ծախսերը

Ադրբեջանը 2023-ին, 2022-ի համեմատությամբ, 19.6 տոկոսով ավելացրել է պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտի ծախսերը` դրանք հասցնելով մոտ 5 միլիարդ 900 միլիոն մանաթի, ինչը հավասար է մոտ երեքուկես միլիարդ դոլարի: Այդ մասին այսօր Միլլի մեջլիսում՝ Ադրբեջանի խորհրդարանում, ասել է վարչապետ Ալի Ասադովը։

Նրա խոսքով՝ իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնում երկրի պաշտպանունակության և ազգային անվտանգության ամրապնդմանը։

«Ուստի բանակի զարգացումը և ազգային անվտանգության ներուժի հզորացումը կշարունակվեն»,- ասել է Ադրբեջանի վարչապետը` ավելացնելով, որ առաջիկա տարիներին ևս այդ նպատակով պետական բյուջեից մեծ գումարներ կհատկացվեն:

Добавить комментарий