Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Քանաանին դատապարտել է Իսրայելի հարձակումը Գազայի «Շաֆա» հիվանդանոցի վրա

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին խստորեն դատապարտել է Գազայի հատվածում գտնվող «Շաֆա» հիվանդանոցի վրա սիոնիստական ​​ռեժիմի բարբարոսական հարձակումը։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Քանաանին ընդգծել է, որ հարձակվելով բժշկական կենտրոնների և առողջապահական ենթակառուցվածքների վրա՝ սիոնիստների​​ցեղասպան ռեժիմը ցույց է տվել իր դաժանությունը։ «Իր վերջին հանցագործության ընթացքում այս ռեժիմը երկուշաբթի հարձակվել է Գազայի հատվածում գտնվող «Շաֆա» հիվանդանոցի վրա և սպանելով մի խումբ պաղեստինցիների՝ հիվանդանոցի ներսում նաև շրջապատել հարյուրավոր տեղահանվածներին, հիվանդներին, լրագրողներին և բժշկական անձնակազմին»,- ասել է նա:

Իրանցի պաշտոնյան շեշտել է՝ սա առաջին անգամը չէ, որ աշխարհն ականատես է լինում այն ​​դառը իրականությանը, որ սիոնիստական ​​ռեժիմը, կոպտորեն խախտելով միջազգային բոլոր օրենքներն ու կանոնները, հարձակում է գործել հիվանդանոցի վրա։ Նրա խոսքով՝ նման հարձակումների ընթացքում սիոնիստները սպանել, վիրավորել կամ գերեվարել են բուժանձնակազմին, հիվանդներին և վիրավորներին՝ այդպիսով խախտելով մարդկային ամենաակնհայտ սկզբունքները և մարդասիրական միջազգային իրավունքները։

Պաղեստինի առողջապահության նախարարությունը երեքշաբթի հայտարարություն է տարածել, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների հետևանքով նահատակների թիվը հասել է շուրջ 32 հազար մարդու։

#Դետքի_հետագծով

Չնայած բազմաթիվ կոչերին ու հորդորներին՝ Իսրայելի իշխանությունները չեն դադարեցնում պատերազմը Գազայի հատվածի նկատմամբ։ Այս հարձակման ընթացքում Իսրայելի ռեժիմը բազմիցս թիրախավորել է Գազայի «Շաֆա» հիվանդանոցը, որտեղ քաղաքացիական բնակչություն է կենտրոնացած, ինչը հանգեցրել է բազմաթիվ անմեղ զոհերի։


 

Добавить комментарий