Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի. Էրդողան
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի, և խաղաղություն կտիրի։
Այս մասին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՝ պատասխանելով «Կարո՞ղ է արդյոք խաղաղության պայմանագիր ստորագրվել Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվել մինչև այս տարվա վերջ» հարցին։
«Մենք ցանկանում ենք հնարավորինս շուտ տեսնել այդ հաշտեցումը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նրա խոսքով՝ թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի իշխանությունները դրական քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ։
Добавить комментарий