Submitted by H.Aslanyan on
շարժում

37 տարի անց․ արցախյան շարժման հրամայականն այսօր

37 տարի առաջ այս օրը՝ 1988 թ․ փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում Ադրբեջանական ԽՍՀ-ից անջատվելու ու Հայկական ԽՍՀ-ին միանալու օգտին։ Հենց այդ օրը, երբ Երևանում ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի վերամիավորման՝ տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, նշվում է՝ որպես Ղարաբաղյան շարժման մեկնարկի տարեդարձ։

1988 թ․ փետրվարի 20-ը՝ հիմք դնելով ղարաբաղյան շարժմանը, իրականում դարձավ Հայաստանի Երրորդ Հանրապետության հռչակման գործընթացի մեկնակետը և այն գաղափարական, գաղափարախոսական հենքը, որի վրա կառուցվեց նորանկախ հանրապետությունը։ Արցախի վերամիավորման համաժողովրդական պահանջով սկսված գործընթացը ծնունդ տվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությանը։ Պաշտոնապես ճանաչված լինելով որպես ՀԽՍԽ իրավահաջորդ, Հայաստանի Երրորդ Հանրապետությունը դե ֆակտո նաև Արցախն ընդգրկող հայկական ամբողջական կենսատարածքի իրավունքներն արտահայտող քաղաքական միավորում էր՝ առնվազն այնքանով, որքանով պաշտոնապես համարվում էր Արցախի անվտանգության երաշխավորը։

Եվ Արցախի կորուստը ոչ միայն հազարամյա հայկական տարածքի ու հայրենիքի կորուստ էր, այլև մեծագույն հարված Հայաստանի Երրորդ Հանրապետության գաղափարական ու քաղաքական հիմքերին, Հայաստանի անկախության ու ինքնիշխանության արժեքային ակունքներին։ Այսօրվա իրականության մեծագույն պարադոքսն ու ողբերգությունն այն է, սակայն, որ գործող իշխանությունների համար փետրվարի 20-ը ոչ թե տոն է, տարեդարձ, այլ տարելից։

Նրանց վարած քաղաքականության հիմքում այն հակապետական, հակաքաղաքական ու ապաբարոյական գաղափարն է, թե Արցախը խանգարել է Հայաստանի իրական անկախությանն ու ինքնիշխանությանը, և ձերբազատվելով Արցախից՝ Հայաստանը, ահա, ձեռք է բերել անկախություն ու ինքնիշխանություն։ Իրականությունն այն է սակայն, որ առանց Արցախի՝ Հայաստանը գրեթե ամբողջությամբ կորցրել է պետությանն իրական սուբյեկտայնություն ու ինքնիշխանություն հաղորդող տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական նշանակությունը։

Եվ դա բանական հարթությունում բացահայտում է գործող իշխանության ամենամեծ խաբեությունն ու կեղծիքը, որը, սակայն, դեռևս հաջողվում է լղոզել քարոզչական ամենակեղտոտ մանիպուլյացիաներով։

Իրականությունն այն է, սակայն, որ «ինքնիշխանության ու անկախության համար» պայքարող գործող իշխանությունն ամենամեծ հարվածն է հասցրել Հայաստանի իրական ինքնիշխանությանն ու անկախությանը և դա հասցրել է՝ Արցախից նախ գաղափարապես հրաժարվելով, ապա՝ ֆիզիկապես հանձնելով այն։
Հայաստանի Երրորդ Հանրապետությունն իր նախաստեղծ հիմքով այլևս չկա, քանի որ չկա Արցախը։

Իրերն իրենց անուններով կոչելու անհրաժեշտությունը պահանջում է արձանագրել դա, որքան էլ ցավոտ է հուզական հարթությունում։

 Բայց ընդունել փողոցից իշխանության հայտնված խմբակի պատճառով հայրենիքի կորուստը, չի նշանակում հրաժարվել այդ նույն հայրենիքի հիշողությունից ու դրա հայկական լինելու իրավունքներից, ինչով այսօր հետևողականորեն զբաղված է այդ նույն խմբակը։

Անկախ Հայաստանը սկզբնավորած 1988 թ․ համահայկական, համաժողովրդական շարժման արժևորման համար այս պահին առնվազն պետք է պայքարել ֆիզիկապես հանձնված հայկական Արցախի մասին հիշողությունը, կորստի ցավն ու կարոտը ջնջելու իշխանության այլասերված քաղաքականության դեմ՝ այսօր անիրական թվացող Արցախի վերադարձը բարենպաստ աշխարհաքաղաքական զարգացումների ու հայկական շահով իշխանություն ունենալու դեպքում երբևէ հնարավոր դարձնելու համար։

 Հարություն Ավետիսյան

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արմեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա. ԱԽ քարտուղար
Սամվել
Այս ապիկարներից ժառանգում ենք կորսված հայրենիք, Բաքվի կողմից օկուպացված տարածքներ․ Սամվել Կարապետյան
Եկեղեցի
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը․ ՀՅԴ
Լիբանան
Իսրայելի հարվածներից Լիբանանի հարավում լրագրող է զոհվել
Վարդան
Մենք՝ որպես ազգ և պետություն, չենք ցանկանում առերեսվել այն իրականությանը, որ բարբարոսները հասկանում են միայն մեկ լեզու` ուժի լեզուն. Ոսկանյան
Սերժ
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել. Սերժ Սարգսյանի ուղերձը
ԵԽ
ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար
Սենոր
Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան
Եկեղեցի
Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է
Փեզեշքիան
Փեզեշքիանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հիմնական խոչընդոտները
Պեսկով
Մոսկվան Կիևի կողմից հակամարտության կարգավորման քաղաքական կամք չի տեսնում. Պեսկով
Երթ
Ստամբուլում այս տարի ևս արգելվել է ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը
Եկեղեցի
Բաքվի ահաբեկչական ռեժիմը հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը․ հայտարարություն
Ուիթքոֆ
Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. նրանք պատերազմnւմ էին 37 տարի. Ուիթքոֆ
Պուտին
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած վայրում, բացի Մոսկվայից և Մինսկից․ ԱԳՆ
Դրոշ
Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն
Իրան
Իրանը չի ճանաչում Վաշինգտոնի կողմից հրադադարի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան․ IRIB
ՊՆ
Թուրքիայի ՊՆ-ի ուղղաթիռ է կործանվել
Թրամփ
ԱՄՆ-ն կերկարաձգի Իրանի հետ հրադադարը. Թրամփը մտափոխվել է
Անահիտ
ՀՀ ՄԻՊ-ը ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման այցեր իրականացնելու իրավասություն ունի բացառապես ՀՀ-ում․ ՄԻՊ-ը՝ Ռուբեն Վարդանյանին
Եկեղեցի
Պաշտոնական Բաքուն և Հայաստանը՝ անասելի սինխրոն․ Լիլիթ Գալստյան
Վարդան
Իրան-ԱՄՆ բանակցությունների այլընտրանքը կարող է լինել պատերազմի վերսկսումը. իրանագետ
Վենս
Վենսը չի այցելի Իսլամաբադ, որտեղ պետք է գլխավորեր ԱՄՆ պատվիրակությունը Իրանի հետ բանակցություններում
Իրան
Իրանը վաղը չի մասնակցի Իսլամաբադի բանակցություններին. Tasnim
Մակրոն
Մակրոնը մայիսի 5-ին կժամանի Հայաստան
Կաց
«Հեզբոլլահի» առաջնորդը «կվճարի իր գլխով» Իսրայելի դեմ հարձակումների համար. Կաց
Վանք
Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին
Կայա
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար․ Կալլաս
Զելենսկի
Իրանում պատերազմը հզորացնում է Ռուսաստանին. Զելենսկի
Զինվոր
Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի