Submitted by H.Aslanyan on
monument watch

Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch

 Monument Watch-ը գրում է. «Վերջին շրջանում Ադրբեջանը նպատակային արշավ է սկսել ՀՀ սուվերեն տարածքի դեմ և զանազան մշակութային միջոցառումներով փորձում է «լեգիտիմացնել» տարածքային նկրտումներն ու հայկական մշակութային ժառանգության յուրացման գործընթացին նոր ուղղություններ տալ՝ թիրախավորելով նյութական և ոչ նյութական ժառանգությունը, պատմությունը, ինքնությունը։ Այդպիսի միջոցառումներից էր վերջերս՝ 2024 թվականի նոյեմբերի 22-ին COP29-ի շրջանակներում բացված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էր մտացածին «Արևմտյան Ադրբեջան» տարածաշրջանի խոհանոցը (իրականում աղավաղելով և ներկայացնելով հայկական խոհանոցն ու մշակույթը ադրբեջանականի անվան տակ, տե՛ս https://x.com/LindseySnell/status/1860263802983387389/photo/3

Հիշեցնենք, որ Ադրբեջանում «Արեւմտյան Ադրբեջան» ասելով նկատի ունեն ներկայիս Հայաստանի ողջ տարածքը։

Ցուցահանդեսի միջոցառումներից զատ, հայկական ինքնության յուրացման մեկ այլ իրողություն էր Երևանի (ադրբեջանական կողմից անվանմամաբ՝ Իրևանի) մասին պատմող գրքի շնորհանդեսը, որն ըստ ադրբեջանական քաղաքականության կեղծ թեզերի համարվում է ադրբեջանական քաղաք https://www.instagram.com/lindseysnell/p/DCtcYptteYS/?img_index=3։ Նշենք, որ COP 29-ը Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) մասնակից երկրների 29-րդ համաժողովն է, որտեղ քննարկվում են գլոբալ ջերմացման դեմ պայքարի և կլիմայական քաղաքականության միջազգային միջոցառումները, որը տեղի է ունեցել Ադրբեջանում 2024 թվականի նոյեմբերի 11-ից 22-ը։ Ադրբեջանը բազմիցս փորձել է տարբեր միջազգային հանդիպումների և քննարկումների ընթացքում առաջ մղել իր կեղծ թեզերը՝ յուրացնելու հայկական տարածքներն ու մշակույթը։

Հիշեցնենք, որ այսպիսի միջոցառումները շարունակական բնույթ են կրում:  Նախորդը տեղի էր ունեցել Նախիջևանում՝ հունիսի 21-ից 22-ը անցկացված ազգագրական փառատոն-համագումարի շրջանակներում, որը կրում էր «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագիրը։

Մեր արձագանքը

Հայաթափման, հայերին իրենց պատմական հայրենիքում ցեղասպանելու և բռնի տեղահանության քաղաքականությանը զուգահեռ Ադրբեջանը շարունակում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունների քաղաքականությունը ՀՀ սուվերեն տարածքի, հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամաբ («Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթի շահարկումների մասին առավել մանրամասն տե՛ս Հայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան» պետական հեռուստատեսությունը, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ «Արևմտյան Ադրբեջանի» մշակութային ժառանգության ոչնչացման կանխման առաջարկով, «Երևանը, Սևանն ու Սյունիքը Ադրբեջանը հռչակում է որպես «ադրբեջանական ժառանգություն»։ Իսկ «Արևմտյան Ադրբեջան» նորաստեղծ եզրույթի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ Ռուբեն Գալիչյանի հետևյալ հոդվածում՝ https://monumentwatch.org/wp-content/uploads/2023/12/Text-and-Maps-in-Armenian…)»:
© https://shamshyan.com/hy/article/2024/12/25/1275494?fbclid=IwY2xjawHZ-21leHRuA2FlbQIxMQABHWxBLUYFfVYm2ldX-PWVOe0UfFNk9YJckvQUlAzqaxCy0-RASn0cKPGaFw_aem_sTO4bqJMDCf_h9Y23hjO2w

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արմեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա. ԱԽ քարտուղար
Սամվել
Այս ապիկարներից ժառանգում ենք կորսված հայրենիք, Բաքվի կողմից օկուպացված տարածքներ․ Սամվել Կարապետյան
Եկեղեցի
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը․ ՀՅԴ
Լիբանան
Իսրայելի հարվածներից Լիբանանի հարավում լրագրող է զոհվել
Վարդան
Մենք՝ որպես ազգ և պետություն, չենք ցանկանում առերեսվել այն իրականությանը, որ բարբարոսները հասկանում են միայն մեկ լեզու` ուժի լեզուն. Ոսկանյան
Սերժ
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել. Սերժ Սարգսյանի ուղերձը
ԵԽ
ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար
Սենոր
Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան
Եկեղեցի
Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է
Փեզեշքիան
Փեզեշքիանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հիմնական խոչընդոտները
Պեսկով
Մոսկվան Կիևի կողմից հակամարտության կարգավորման քաղաքական կամք չի տեսնում. Պեսկով
Երթ
Ստամբուլում այս տարի ևս արգելվել է ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը
Եկեղեցի
Բաքվի ահաբեկչական ռեժիմը հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը․ հայտարարություն
Ուիթքոֆ
Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. նրանք պատերազմnւմ էին 37 տարի. Ուիթքոֆ
Պուտին
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած վայրում, բացի Մոսկվայից և Մինսկից․ ԱԳՆ
Դրոշ
Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն
Իրան
Իրանը չի ճանաչում Վաշինգտոնի կողմից հրադադարի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան․ IRIB
ՊՆ
Թուրքիայի ՊՆ-ի ուղղաթիռ է կործանվել
Թրամփ
ԱՄՆ-ն կերկարաձգի Իրանի հետ հրադադարը. Թրամփը մտափոխվել է
Անահիտ
ՀՀ ՄԻՊ-ը ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման այցեր իրականացնելու իրավասություն ունի բացառապես ՀՀ-ում․ ՄԻՊ-ը՝ Ռուբեն Վարդանյանին
Եկեղեցի
Պաշտոնական Բաքուն և Հայաստանը՝ անասելի սինխրոն․ Լիլիթ Գալստյան
Վարդան
Իրան-ԱՄՆ բանակցությունների այլընտրանքը կարող է լինել պատերազմի վերսկսումը. իրանագետ
Վենս
Վենսը չի այցելի Իսլամաբադ, որտեղ պետք է գլխավորեր ԱՄՆ պատվիրակությունը Իրանի հետ բանակցություններում
Իրան
Իրանը վաղը չի մասնակցի Իսլամաբադի բանակցություններին. Tasnim
Մակրոն
Մակրոնը մայիսի 5-ին կժամանի Հայաստան
Կաց
«Հեզբոլլահի» առաջնորդը «կվճարի իր գլխով» Իսրայելի դեմ հարձակումների համար. Կաց
Վանք
Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին
Կայա
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար․ Կալլաս
Զելենսկի
Իրանում պատերազմը հզորացնում է Ռուսաստանին. Զելենսկի
Զինվոր
Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի