Submitted by H.Aslanyan on
Տիգրանակերտ

Բաքուն օկուպացված Տիգրանակերտը ներկայացնում է որպես պատմական Աղվեն բնակավայր

«Գեղարդ» հիմնադրամ

Ադրբեջանական կողմը կրկին անդրադարձել է Արցախի Տիգրանակերտ հնավայրին և նրա շրջակայքում գտնվող հնագիտական հուշարձաններին: CBC TV Azerbaijan հեռուստալիքով ցուցադրվել է հուշարձանին նվիրված հատուկ հաղորդում, որը վարել է ադրբեջանական քարոզչամեքենայի ներկայացուցիչ Րիզվան Հուսեյնովը (https://www.youtube.com/watch?v=JasrYqTwhOA):

Նշենք, որ Հուսեյնովը սկսած 2020 թվականից մի քանի անգամ անդրադարձել է հուշարձանին՝ տեղում նկարահանումներ կազմակերպելով և մեկնաբանություններ տալով: Առավել մանրամասն անդրադարձեր կատարվել են 2020 թվականի դեկտեմբերին (https://www.youtube.com/watch?v=3ujCWAUK0B8) և 2022 թվականի օգոստոսին (տես՝ Նորից և նորից. Տիգրանակերտը և Տիգրանակերտի արշավախումբը Ադրբեջանի պրոպագանդայի թիրախում):

Ադրբեջանական կողմը նաև այլ աղբյուրներով ծավալուն անդրադարձներ է կատարել Տիգրանակերտ հնավայրին և նրա պեղումներին (Արցախի Տիգրանակերտը կա՝ անկախ նրանից, թե ինչ է ասում այդ մասին ադրբեջանական պրոպագանդան, ադրբեջանական պրոպագանդան այս անգամ «քննարկում» է Տիգրանակերտը):

Առաջին հերթին աչքի է ընկնում այն, որ Արցախի Տիգրանակերտի մասին ծավալուն անդրադարձ են կատարում միայն ադրբեջանցի լրագրողները և պետական քարոզչամեքենայի ներկայացուցիչները: Թեև հնավայրում արդեն երկու տարի «պեղումներ» են իրականացնում ադրբեջանցի հնագետները, սակայն իրենք դեռևս հուշարձանի մասին ծավալուն մեկնաբանություններ, վերլուծություններ չեն ներկայացրել ո՛չ գիտական հոդվածների, ո՛չ զեկուցումների և ո՛չ էլ հարցազրույցների տեսքով:

Տիգրանակերտի մասին այս նոր տեսանյութում Րիզվան Հուսեյնովը ծավալուն անդրադարձ է կատարում Գյավուրկալա հնավայրին: Վերջինս ներկայացվում է որպես պատմական Աղվեն բնակավայր, որտեղ իբր եղել են հեթանոսական և քրիստոնեական տաճարներ: Այդպես էլ անհայտ է մնում, թե գիտական որ հետազոտության, աղբյուրի հիման վրա է Հուսեյնովը պնդում, որ Գյավուրկալան Աղվենն է և որ այդտեղ եղել են հեթանոսական տաճարներ: Հուսեյնովը այդպես էլ չի ասում, թե ինչու հնավայրը Գյավուրկալա է կոչվում, թեև տալիս է բառի բացատրությունը: Ամենից ուշագրավն այն է, որ տեսանյութում մեջբերում է արվում Գյավուրկալան խորհրդային տարիներին պեղող ադրբեջանցի հնագետ Ռ. Վահիդովից, որը հստակորեն համաձայնել է Ստեփան Երեմյանի տեսակետի հետ, որ Տիգրանակերտը ոչ միայն գոյություն է ունեցել, այլև գտնվել է Շահբուլաղի տարածքում (Տիգրանակերտը գրավոր աղբյուրներում):

Եվ իհարկե, Հուսեյնովը Գյավուրկալայում նկարահանումներ կատարելով չի նկատել վերջին տարիներին իրենց իսկ կողմից կատարված ավերածությունները հնավայրի տարածքում և դրա ռազմական նպատակներով կիրառումը (Ադրբեջանը բունկերներ է փորել հայկական Գյավուրկալա բնակատեղիի վաղքրիստոնեական դամբարանադաշտում):

Հաղորդումը ռուսերեն է՝ ենթադրում ենք, որ Հուսեյնովը նաև ռուսերեն կարող է կարդալ: Անհեթեթություններ դուրս տալու փոխարեն լավ կլիներ կարդար Տիգրանակերտին նվիրված ընդարձակ կայքի ռուսերեն հոդվածները (https://tigranakert.org/ru): Սա իրեն հնարավորություն կտար հասկանալ, որ Տիգրանակերտի Անտիկ՝ այսինքն Տիգրանի կառուցած ամրոցն ու վաղմիջնադարյան հրապարակը եկեղեցիներով հանդերձ գտնվում են քաղաքի տարբեր մասերում և պատկանում են տարբեր ժամանակների՝ առաջինը կառուցվել է մ. թ. ա. առաջին դարում (նկ. 1, 2), երկրորդը՝ մ. թ. 5-6-րդ դարերում (նկ. 3):

Տեսանյութը ուշադիր դիտելիս երևում է, որ ադրբեջանական կողմը, չնայած և հայ հետազոտողներին համարում է կեղծարար, բայց չի խորշում օգտագործել Արցախի արշավախմբի արած գծագրերը, հատակագծերը (իհարկե, առանց հեղինակային իրավունքի պահպանման)՝ գողանալով դրանք Արցախի հուշարձանների մշտադիտարկման կայքից (Տիգրանակերտը գրավոր աղբյուրներում):

Տիգրանակերտին նվիրված հաղորդման շրջանակներում Հուսեյնովը ծավալուն անդրադարձ է կատարում նաև Կովկասյան Աղվանքին: Այս ծիրում նա փորձում է վերլուծել Տիգրանակերտի մեծ բազիլիկ տաճարի պեղումների ժամանակ գտնված կավե սկավառակը: Իհարկե, վերլուծությունը կատարվում է հուսեյնովյան մեթոդով, որի վերջնարդյունքում հայոց այբուբենը համարվում է Մերձավոր Արևելքում օգտագործված եկեղեցական գրի տեսակ, որը ձևավորվել է ասորական և ղպտական այբուբենների հիման վրա: Այս տխմարությանը հակադարձելն արդեն իսկ անիմաստ է: Տեղադրում ենք միայն պեղումներից գտնված կավե սկավառակի մասին ինֆորմացիան (Հայերեն արձանագրություններով սկավառակը):

Հուսեյնովը նաև հայտարարում է, որ Արցախի Տիգրանակերտի արշավախումբը, իբր տեսնելով, որ պեղումների ժամանակ բացվող ճարտարապետական մանրամասները կապ ունեն ոչ թե անտիկ շրջանի հետ, այլ վաղմիջնադարի, կորցնում է հետաքրքրությունը հուշարձանի նկատմամբ և աստիճանաբար դադարեցնում պեղումները: Նկատելի է, որ կեղծարարության ետևից ընկնելով, ադրբեջանական կողմը չի նկատել, որ ծավալուն պեղումներն ընթացել են մինչև 2020 թվականը ներառյալ:

Խորհուրդ ենք տալիս Ազ-ագիտ-պրոպին գտնել մի փոքր ավելի կիրթ պրոպագանդիստի: Անկեղծորեն, հոգնել ենք այդ կիսագրագետ ելույթներին արձագանքելուց:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արմեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա. ԱԽ քարտուղար
Սամվել
Այս ապիկարներից ժառանգում ենք կորսված հայրենիք, Բաքվի կողմից օկուպացված տարածքներ․ Սամվել Կարապետյան
Եկեղեցի
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը․ ՀՅԴ
Լիբանան
Իսրայելի հարվածներից Լիբանանի հարավում լրագրող է զոհվել
Վարդան
Մենք՝ որպես ազգ և պետություն, չենք ցանկանում առերեսվել այն իրականությանը, որ բարբարոսները հասկանում են միայն մեկ լեզու` ուժի լեզուն. Ոսկանյան
Սերժ
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել. Սերժ Սարգսյանի ուղերձը
ԵԽ
ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար
Սենոր
Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան
Եկեղեցի
Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է
Փեզեշքիան
Փեզեշքիանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հիմնական խոչընդոտները
Պեսկով
Մոսկվան Կիևի կողմից հակամարտության կարգավորման քաղաքական կամք չի տեսնում. Պեսկով
Երթ
Ստամբուլում այս տարի ևս արգելվել է ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը
Եկեղեցի
Բաքվի ահաբեկչական ռեժիմը հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը․ հայտարարություն
Ուիթքոֆ
Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. նրանք պատերազմnւմ էին 37 տարի. Ուիթքոֆ
Պուտին
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած վայրում, բացի Մոսկվայից և Մինսկից․ ԱԳՆ
Դրոշ
Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն
Իրան
Իրանը չի ճանաչում Վաշինգտոնի կողմից հրադադարի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան․ IRIB
ՊՆ
Թուրքիայի ՊՆ-ի ուղղաթիռ է կործանվել
Թրամփ
ԱՄՆ-ն կերկարաձգի Իրանի հետ հրադադարը. Թրամփը մտափոխվել է
Անահիտ
ՀՀ ՄԻՊ-ը ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման այցեր իրականացնելու իրավասություն ունի բացառապես ՀՀ-ում․ ՄԻՊ-ը՝ Ռուբեն Վարդանյանին
Եկեղեցի
Պաշտոնական Բաքուն և Հայաստանը՝ անասելի սինխրոն․ Լիլիթ Գալստյան
Վարդան
Իրան-ԱՄՆ բանակցությունների այլընտրանքը կարող է լինել պատերազմի վերսկսումը. իրանագետ
Վենս
Վենսը չի այցելի Իսլամաբադ, որտեղ պետք է գլխավորեր ԱՄՆ պատվիրակությունը Իրանի հետ բանակցություններում
Իրան
Իրանը վաղը չի մասնակցի Իսլամաբադի բանակցություններին. Tasnim
Մակրոն
Մակրոնը մայիսի 5-ին կժամանի Հայաստան
Կաց
«Հեզբոլլահի» առաջնորդը «կվճարի իր գլխով» Իսրայելի դեմ հարձակումների համար. Կաց
Վանք
Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին
Կայա
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար․ Կալլաս
Զելենսկի
Իրանում պատերազմը հզորացնում է Ռուսաստանին. Զելենսկի
Զինվոր
Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի