Submitted by Անի Երյան on
Ճապոնիան ներկայումս չի դիտարկում Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելու հնարավորությունը. Կիևը չի կարող լինել դրա ստացողը։ Այս մասին ասված է Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատան հաղորդագրության մեջ՝ կապված պաշտպանական սարքավորումների և տեխնոլոգիաների փոխանցման ազգային սկզբունքների փոփոխությունների հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  «Մեր երկիրը մինչ օրս Ուկրաինային չի մատակարարել մահաբեր և կործանարար սարքավորումներ և ներկայումս չի դիտարկում նման սարքավորումների փոխանցման հնարավորությունը։ Բացի այդ, հարկ է նշել, որ քանի որ

Ճապոնիան չի դիտարկում Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորությունը

Ճապոնիան ներկայումս չի դիտարկում Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելու հնարավորությունը. Կիևը չի կարող լինել դրա ստացողը։ Այս մասին ասված է Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատան հաղորդագրության մեջ՝ կապված պաշտպանական սարքավորումների և տեխնոլոգիաների փոխանցման ազգային սկզբունքների փոփոխությունների հետէ Հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեր երկիրը մինչ օրս Ուկրաինային չի մատակարարել մահաբեր և կործանարար սարքավորումներ և ներկայումս չի դիտարկում նման սարքավորումների փոխանցման հնարավորությունը։ Բացի այդ, հարկ է նշել, որ քանի որ Ճապոնիան Ուկրաինայի հետ չի կնքել պաշտպանական սարքավորումների և տեխնոլոգիաների փոխանցման մասին համաձայնագիր, Ուկրաինան չի կարող լինել ստացող կողմ»,- նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում։

«Ի հավելումն սրա, մենք գտնում ենք, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը համապատասխանում է «այն երկրի իրավիճակին, որտեղ ներկայումս ռազմական գործողություններ են ընթանում զինված հակամարտության շրջանակներում» սահմանմանը», - պարզաբանել են դեսպանատանը։

Ճապոնիայի կառավարությունը ապրիլի 21-ին պաշտոնապես հաստատել է պաշտպանական արտադրանքի փոխանցման այսպես կոչված երեք սկզբունքների վերանայման որոշումը, ինչը փաստացի հանում է սպառազինության, այդ թվում՝ մահաբեր զենքերի արտահանման սահմանափակումները։ Ընդունված որոշման մասին հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան։

Ավելի վաղ Մոսկվայում Ճապոնիայի դեսպան Ակիրա Մուտոն կանչվել էր ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան բողոք էր հայտնվել՝ կապված այն տեղեկությունների հետ, ըստ որոնց ճապոնական ընկերությունը ներդրումային համաձայնագիր է կնքել մարտական անօդաչու թռչող սարքեր մշակող ուկրաինական ընկերության հետ։

Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Կիևի ռեժիմի կողմից ՌԴ տարածքում քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակիչների դեմ ԱԹՍ-ների կիրառմամբ պարբերական հանցավոր սադրանքները հիմք են տալիս նման քայլը դիտարկել որպես բացահայտ թշնամական և վնաս հասցնող Ռուսաստանի անվտանգության շահերին, ներառյալ խաղաղ բնակչության պաշտպանությունը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Վարչական դատարանն արգելեց ՀՀ պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։  Ավելի վաղ նա հայտնել էր, որ Արցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները, որոնք ժամանակին Հայաստանում անհատույց գույք են ստացել, բնակարաններն ազատելու ծանուցում են ստացել։  Փաստաբանի խոսքով՝ ծանուցագրում որևէ հիմք չի նշվում, միայն ասվում է, թե բնակարանը ժամանակին խախտումներով է հատկացվել, սակայն որևէ խախտում չի մատնանշվում։ Երիցյանն իր վստահորդների մասով դիմել
Վարչական դատարանն արգելեց Պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից. Ռոման Երիցյան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուին։  «Ավելի լավ է շատ զգույշ լինեք ձեր գործողություններում, քանի որ շատ շուտով կարող եք մենակ հայտնվել Իրանի դեմ», - ասել է Թրամփը Նեթանյահուին։
Ավելի լավ է շատ զգույշ լինեք ձեր գործողություններում, քանի որ շատ շուտով կարող եք մենակ հայտնվել Իրանի դեմ․ Թրամփը՝ Նեթանյահուին
Գործող իշխանությունը մանդատ չի ստացել Սահմանադրություն փոխվելու, Հայ Առաքելական եկեղեցու գործունեությանը միջամտելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու: Այս մասին ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։  «Սա շատ վատ ընտրություն էր: Անում են այնպիսի բաներ, որ վերընտրվեն և չեն էլ թաքցնում, քանի որ վերընտրվելու դեպքում անպատժելի են: Իշխանությունները 50 տոկոսի շեմը չեն հաղթահարել: Սա նշանակում է, որ ժողովորդը այս իշխանություններին մանդատ չի տվել: Խորը համոզմունք ունեմ, որ ընտրության այս
Գործող իշխանությունը մանդատ չի ստացել Սահմանադրություն փոխելու, Հայ Առաքելական եկեղեցու գործունեությանը միջամտելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու. Վարդան Օսկանյան
Մինչև 18 տարեկան 800 տղա առաջին 4 ամսում հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, սա խնդիր է բանակի համար: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:   «Մենք խնդիր ունենք քաղաքացիությունից հրաժարվողների հետ կապված, մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիությունից հրաժարվող անձանց թիվը շարունակում է մնալ բարձր: Առաջին 4 ամիսներին այս տարվա 800-ից ավելի տղաներ ունենք, ովքեր հրաժարվել են քաղաքացիությունից և 18 տարին լրացնելուց հետո չեն զորակոչվելու ծառ
Մինչև 18 տարեկան 800 տղա առաջին 4 ամսում հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, սա խնդիր է բանակի համար. Հայկ Սարգսյան
Ուրախ ենք, որ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հաջող են անցել՝ խաղաղ և հանգիստ մթնոլորտում, այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն։  «Մենք ցանկանում ենք, որ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար։  Մենք հույս ունենք, որ հետընտրական շրջանը կստեղծի պայմաններ, որոնք կնպաստեն Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։  Այս նպատակով Թուրքիան կշարունակի նպաստել տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը՝ հիմնվելով տարա
Հույս ունենք, որ հետընտրական շրջանը կստեղծի պայմաններ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Թուրքիայի ԱԳՆ
Երկու կողմերն էլ՝ Իսրայելը և Իրանը, ձգտում են անհապաղ հրադադարի: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:  «Երկու կողմերն էլ՝ Իսրայելը և Իրանը, ձգտում են անհապաղ հրադադարի։ Խաղաղության շուրջ վերջնական բանակցություններն առաջ են ընթանում, եթե միայն տգիտությունն ու հիմարությունը չխոչընդոտեն դրանց։ Շրջափակումը կմնա ուժի մեջ՝ իր ողջ ծավալով և ազդեցությամբ, մինչև վերջնական համաձայնության ձեռքբերումը։ Գործընթացները պետք է արագ զարգանան»,- գրել է Թրամփը։
Երկու կողմերն էլ՝ Իսրայելը և Իրանը, ձգտում են անհապաղ hրադադարի. Թրամփ
Հայաստանում ընտրություններն անցել են ընդդիմության վրա աննախադեպ ճնշումների և Արևմուտքի կողմից միջամտության մթնոլորտում: Այս մասին հայտնել է Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:   Նա նաև նշել է, որ Ռուսաստանը մտադիր է Հայաստանի նկատմամբ իր կուրսը կառուցել՝ հաշվի առնելով հայաստանյան ղեկավարության իրական քայլերը։ Ընտրությունների արդյունքներով Հայաստանում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակցությունը նկատելիորեն նվազել է։ Զախարովան հայտարարել է, որ Մոսկվայում միշտ շահագրգռված են եղել և կլինեն ուժեղ
Հայաստանում ընտրություններն անցել են ընդդիմության վրա ճնշումների մթնոլորտում. Զախարովա
Հունիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։  Հանդիպման ընթացքում կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը Նորին Սրբությանը ներկայացրեց կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող գիտակրթական ծրագրերը և առաջիկա նախաձեռնությունները։  Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ներկաներին՝ ցեղասպանագիտության ոլորտում իրականաց
Արցախում տեղի ունեցածը հայ ժողովրդի դեմ իրականացված հերթական ցեղասպան գործողություն է. Կաթողիկոսն ընդունել է «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչներին
Առողջ՝ սպորտի համար, անառողջ՝ բանակի դեպքում. ինչպե՞ս են տարկետվում ՔՊ-ականների որդիները -  Ազատություն
Առողջ՝ սպորտի համար, անառողջ՝ բանակի դեպքում. ինչպե՞ս են տարկետվում ՔՊ-ականների որդիները - Ազատություն
Ո՞վ է նման բան ասել, ծանուցման համար կա կարգ, ծանուցումը լինում է ըստ այդ կարգի, այնտեղ ծանուցում իրականացնել ֆիզիկապես հնարավոր չէ: Այս մասին ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ճիշտ է շրջանառվող այն տեղեկությունը, որ ՌԴ-ից Հայաստան վերադարձող տղամարդկանց հանձնում են վարժանքների մասնակցելու ծանուցագրեր:  «Ուղիղ օդանավակայանում ոչ ոքին չեն կարող ծանուցագիր տալ, ՌՈ-ը ֆունկցիաներ ունի, որը իրականացնում է ըստ անհրաժեշտության: Կարող է լինել օպերատիվ ինֆորմացիայի հիմման
Ո՞վ է նման բան ասել, այնտեղ ծանուցում իրականացնել ֆիզիկապես հնարավոր չէ. Պապիկյանը՝ ՌԴ-ից Հայաստան վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր հանձնելու մասին
Հայաստանը վերածվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև աշխարհաքաղաքական դիմակայության թատերաբեմի․ Արևմտյան ԶԼՄ-ներ
Հայաստանը վերածվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև աշխարհաքաղաքական դիմակայության թատերաբեմի․ Արևմտյան ԶԼՄ-ներ
Ռուսաստանը կարող է հայկական գյուղատնտեսական արտադրանքի մի մասը փոխարինել Ադրբեջանից մատակարարվող ապրանքներով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը։  «Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով։ Ադրբեջանը ի վիճակի է ռուսական շուկային առաջարկել զգալիորեն ավելի շատ գյուղատնտեսական արտադրանք, քան Հայաստանը»,-ասել է Տիտովը «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալությանը տված հարցազրույցում։  Նրա խոսքով՝ Ադրբեջանի գյուղատնտեսական ոլորտն ունի անհրաժեշտ ներուժ՝ ռուսակա
Ռուսաստանը կարող է հայկական գյուղատնտեսական արտադրանքի մի մասը փոխարինել Ադրբեջանից մատակարարվող ապրանքներով․ Տիտով
Փաշինյանը ակնհայտ դժկամություն է ցուցաբերում ԵԱՏՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու հարցում․ Շոյգու
Փաշինյանը ակնհայտ դժկամություն է ցուցաբերում ԵԱՏՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու հարցում․ Շոյգու
Քուվեյթի միջազգային օդանավակայանի ուղևորատար տերմինալը իրանական հարձակումներից հետո կասեցրել է աշխատանքը, կան տուժածներ։ Այս մասին հայտնել են Քուվեյթի իշխանությունները:   «Քուվեյթի միջազգային օդանավակայանում գործարկվել է արտակարգ իրավիճակների գործողությունների պլանը՝ այն բանից հետո, երբ T1 ուղևորատար տերմինալը ենթարկվել է իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակմանը»:  Ավելի վաղ «Tasnim» գործակալությունը հայտնել էր ԱՄՆ Ռազմածովային ուժերի 5–րդ նավատորմի շտաբի (Քուվեյթում) և ամերիկյան «Պանայա» նավթ
Իրանի հարձակումից հետո Քուվեյթի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է. կան տուժածներ
Հայրապետյան․ «
Ով ասում է, թե Ալիևը սա Արցախի պատճառով է ասում, կամ տգետ է, կամ նրա փաստաբանը. Հայրապետյան