Submitted by H.Aslanyan on
Սասունյան

Ֆրանսիայի դեսպանը և ոչ թե Փաշինյանն է պաշտպանում Հայաստանի շահերը

Ինչ-որ բան ահավոր սխալ է, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտական զիջումներ է անում Ադրբեջանին, մինչդեռ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան  Օլիվիե Դըկոտինյեն պաշտպանում է Հայաստանի շահերը։ Զարմանալիորեն, օտարերկրյա դեսպանն ավելի հայամետ է, քան Հայաստանի վարչապետը։

Այս մասին իր հոդվածում գրում է ամերիկահայ գրող, ակտիվիստ, «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը։

Երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկնեց իր ստերը գոյություն չունեցող «Արևմտյան Ադրբեջանի» մասին Հայաստանի Հանրապետության փոխարեն, Փաշինյանը խայտառակ կերպով նույնացրեց կեղծ «Արևմտյան Ադրբեջանը» և «Արևմտյան Հայաստանի» համար հայ ժողովրդի պատմական պահանջատիրությունը։ Ֆրանսիայի դեսպանն էր, որ 2024 թվականի նոյեմբերի 24-ին X սոցիալական ցանցում պատասխանեց Ալիևին. «Միակն ու  անկրկնելին․ Արևմտյան Ադրբեջանը Իրանի 31 նահանգներից մեկն է, որի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքը Ուրմիան է», մեջբերումներ անելով Վիքիպեդիայից։ Նա կցեց Իրանի քարտեզը, որը ցույց էր տալիս Իրանի Արևմտյան Ադրբեջանի նահանգի գտնվելու վայրը: Գրառումը դիտվել է ավելի քան 93000 անգամ՝ 114 մեկնաբանություններով և 1100 հավանումներով։ «Նեմեսիս Մելքոնյան» կեղծանունով հայը X-ում գովել է Ֆրանսիայի դեսպանին. «Կարո՞ղ եք դառնալ մեր հաջորդ վարչապետը. ներկայինը էթնիկ թուրք է»։ Մի իրանցի պատասխանել է. «Որպես իրանցի»՝ ավելացնելով «OK» ձեռքի նշանը: Ըստ որոշ հայ մեկնաբանների՝ սա ապտակ էր Ալիևին, բայց նաև նախատինք Փաշինյանին։

...Նասիմին, երևի, մոռացել է, որ մինչև 1918 թվականն Ադրբեջանի նման երկիր գոյություն չուներ: Նույնիսկ այդ ժամանակ Ազգերի լիգայի գլխավոր քարտուղարը մերժել էր Ադրբեջանի դիմումը՝ ճանաչվելու որպես պետություն՝ 1920 թ. պաշտոնական հուշագրում գրելով. «Այս տարածքը, որը զբաղեցնում է 40 հազար քառակուսի մղոն մակերես, կարծես թե նախկինում երբեք պետություն չի եղել, բայց միշտ ընդգրկված է եղել ավելի մեծ խմբերի մեջ՝ մոնղոլական կամ պարսկական, իսկ 1813 թվականից՝ Ռուսական կայսրության մեջ: Ադրբեջան անվանումը, որը ընտրվել է նոր հանրապետության համար, նաև հարևան պարսկական նահանգի անվանումն է»։ Վերջ։

Ալիևն իր մոլեռանդությամբ կարծես թե չի հասկանում, որ կեղծիքի վրա հիմնված իր մշտական հարձակումները Ֆրանսիայի վրա, լավ ավարտ չեն խոստանում Ադրբեջանի համար։ Ֆրանսիան գերտերություն է, իսկ Ադրբեջանը՝ բանանային հանրապետություն, որ նույնիսկ բանան էլ չունի, և ղեկավարվում է անարժեք բռնապետի կողմից:

Ամբողջական հոդվածը` այստեղ

 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արմեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա. ԱԽ քարտուղար
Սամվել
Այս ապիկարներից ժառանգում ենք կորսված հայրենիք, Բաքվի կողմից օկուպացված տարածքներ․ Սամվել Կարապետյան
Եկեղեցի
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը․ ՀՅԴ
Լիբանան
Իսրայելի հարվածներից Լիբանանի հարավում լրագրող է զոհվել
Վարդան
Մենք՝ որպես ազգ և պետություն, չենք ցանկանում առերեսվել այն իրականությանը, որ բարբարոսները հասկանում են միայն մեկ լեզու` ուժի լեզուն. Ոսկանյան
Սերժ
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել. Սերժ Սարգսյանի ուղերձը
ԵԽ
ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար
Սենոր
Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան
Եկեղեցի
Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է
Փեզեշքիան
Փեզեշքիանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հիմնական խոչընդոտները
Պեսկով
Մոսկվան Կիևի կողմից հակամարտության կարգավորման քաղաքական կամք չի տեսնում. Պեսկով
Երթ
Ստամբուլում այս տարի ևս արգելվել է ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը
Եկեղեցի
Բաքվի ահաբեկչական ռեժիմը հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը․ հայտարարություն
Ուիթքոֆ
Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. նրանք պատերազմnւմ էին 37 տարի. Ուիթքոֆ
Պուտին
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած վայրում, բացի Մոսկվայից և Մինսկից․ ԱԳՆ
Դրոշ
Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն
Իրան
Իրանը չի ճանաչում Վաշինգտոնի կողմից հրադադարի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան․ IRIB
ՊՆ
Թուրքիայի ՊՆ-ի ուղղաթիռ է կործանվել
Թրամփ
ԱՄՆ-ն կերկարաձգի Իրանի հետ հրադադարը. Թրամփը մտափոխվել է
Անահիտ
ՀՀ ՄԻՊ-ը ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման այցեր իրականացնելու իրավասություն ունի բացառապես ՀՀ-ում․ ՄԻՊ-ը՝ Ռուբեն Վարդանյանին
Եկեղեցի
Պաշտոնական Բաքուն և Հայաստանը՝ անասելի սինխրոն․ Լիլիթ Գալստյան
Վարդան
Իրան-ԱՄՆ բանակցությունների այլընտրանքը կարող է լինել պատերազմի վերսկսումը. իրանագետ
Վենս
Վենսը չի այցելի Իսլամաբադ, որտեղ պետք է գլխավորեր ԱՄՆ պատվիրակությունը Իրանի հետ բանակցություններում
Իրան
Իրանը վաղը չի մասնակցի Իսլամաբադի բանակցություններին. Tasnim
Մակրոն
Մակրոնը մայիսի 5-ին կժամանի Հայաստան
Կաց
«Հեզբոլլահի» առաջնորդը «կվճարի իր գլխով» Իսրայելի դեմ հարձակումների համար. Կաց
Վանք
Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին
Կայա
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար․ Կալլաս
Զելենսկի
Իրանում պատերազմը հզորացնում է Ռուսաստանին. Զելենսկի
Զինվոր
Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի