Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի Բաքու կատարած այցին։

Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունը դատապարտել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի այցն Ադրբեջան

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի Բաքու կատարած այցին։ Հայտարարության մեջ մԱսնավորապես նշվում է՝


«Ինչպես հայտնի դարձավ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն այցելել է Բաքու և հանդիպել Ադրբեջանի նախագահի և վերջինիս կնոջ հետ։ Նախ և առաջ դատապարտելի է պատրիարքի այցը մի երկիր, որն ի սկզբանե իր պատմությունը կերտում է հիմնված կրոնական և էթնիկ խտրականության գաղափարների վրա՝ համակարգային կերպով թիրախավորելով քրիստոնյա բնակչությանը։ Ադրբեջանական ազգայնականության հիմքերից մեկը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր շարունակում է մնալ կրոնական խտրականությունը, որն արտահայտվել և արտահայտվում է քրիստոնյա փոքրամասնությունների բացահայտ կամ քողարկված ճնշումներով և քրիստոնեական ժառանգության պարբերական ոչնչացմամբ։ Այցելելով Բաքու՝ Համայն Ռուսիո պատրիարքը հարկ է, որ բողոքի ձայն բարձրացներ քրիստոնեական արժեքների հանդեպ բացահայտ անհանդուրժողականության պետական քաղաքականության հանդեպ։

Համայն Ռուսիո պատրիարքը պատարագ է մատուցել Բաքվի Սուրբ Մյուռոնակիր կանանց մայր տաճարում, սակայն արդյոք վերջինս չի՞ խորհել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական եկեղեցիներում այլևս չեն մատուցվում պատարագներ՝ քրիստոնյա բնակչության բռնի տեղահանման և հայկական հոգևոր արժեքների և մշակույթի հանդեպ էթնոցիդի քաղաքականության հետևանքով։ Արդյո՞ք Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը իրեն հանձնառու չի համարում տարածաշրջանի քրիստոնյաների հոգևոր արժեքների պահպանության և կրոնական իրավունքների իրացման երաշխավորված հնարավորության ապահովման համար։ Պատրիարք Կիրիլի մեկ այլ քայլը՝ Մեհրիբան Ալիևայի պարգևատրումը Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սուրբ հավասար Օլգայի՝ Ռուս Ուղղափառ Եկեղեցու 1-ին աստիճանի շքանշանով գալիս է հաստատելու Պատրիարքի անհամարժեք և կողմնակալ դիրքորոշումը տարածաշրջանային զարգացումների նկատմամբ։ Փաստորեն պատրիարք Կիրիլը պարգևատրել է սրբադասված Օլգայի շքանշանով այն անձին, որը փաստացի հովանավորում է նաև Ադրբեջանում ռուսական ժառանգության ոչնչացումը։ Ամենևին գաղտնիք չէ, որ Բաքվում հայկական գերեզմաններից բացի թիրախավորվում և պղծվում են ռուսական գերեզմանատները, Հայրենական պատերազմին նվիրված սիմվոլները։

Ադրբեջան նախագահն ու վերջինիս կինը կենդանի մարմնացումն են հայերի հանդեպ էթնիկ ատելության քարոզի համակարգայնության և հայկականության ոչնչացման պետական ծրագրի, որոնց աջակցությունը հավասարազոր է հանցակցության, իսկ հանցանքի «պարգևատրումն» էլ ավելի հեռուն է տանում քրիստոնեկան արժեքների հանդեպ անհարգալից վերաբերմունքի և հավատակից ժողովուրդների հանդեպ դատապարտելի անտարբերության մեղքը։ Ադրբեջանի նախագահի ընտանիքը ուղիղ ժառանգն է այն վարչակարգերի, որոնք ցեղասպանություն են իրականացրել պատմական Գարդմանում, Շիրվանում, Նախիջևանում՝ ոչ միայն պարբերական էթնիկ զտումների և բռնի տեղահանումների ենթարկելով տեղի բնիկ էթնիկ հայ բնակչությանը, այլև շարունակաբար ոչնչացնելով հայկական ազգային-հոգևոր մշակութային ժառանգությունը, ինչը ոչ այլ ինչ է, քան պատմական հիշողության միտումնավոր և նպատակադիր ջնջում և անցյալի իրողությունների կամայական այլախեղում։  

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Համայն Ռուսիո պատրիարքի՝ սեփական կոչմանն անհամապատասխան գործողությունները։ Մենք կոչ ենք անում վերջինիս առաջին հերթին խորը բարոյական հարգանք դրսևորել համաքրիստոնեական արժեքների հանդեպ՝ հիմնված մարդակենտրոնության սկզբունքի վրա և այս տեսանկյունից բարձրաձայնել այն հարյուր հազարավոր քրիստոնյաների իրավունքների վերականգնման խնդիրը, որոնք բռնությամբ տեղահանվել են սեփական հազարամյա քրիստոնեական միջավայրից։ Մենք հորդորում ենք պատրիարք Կիրիլին աչալուրջ գտնվել Ադրբեջանի կողմից հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացման անհերքելի փաստի նկատմամբ և պարգևատրման փոխարեն գործնական քայլեր ձեռնարկել կատարվող հանցագործությունները կանխելու և դրանց համար պատժի ու պատասխանատվության կոչելու համար»։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

աա
Այժմ պատմական պայմաններ են ստեղծվել. Ալիև
Վարչապետը Մոսկվայում ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին:
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, բնակելի տան տանիք է վնասվել
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, բնակելի տան տանիք է վնասվել
Հնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումը. այս մասին հայտնել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Հասիմ Մոհիուդինը: Այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումը. Պակիստանի դեսպան
JUIYR
Մոսկվան զանգվածային հարձակման է ենթարկվել ուկրաինական ԱԹՍ-ների կողմից. օդանավակայանները կաթվածահար են եղել
https://ru.apa.az/aziya/mid-turcii-osuzdaet-ataki-indii-na-mirnyx-zitelei-i-grazdanskuyu-infrastrukturu-v-pakistane-609775
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Հնդկաստանի հարձակումները Պակիստանի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների վրա
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ինքնաթիռը Ռուսաստանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում՝ վախենալով, որ կարող է խոցվել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից: Այս մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Մոսկվա ուղևորվող Սերբիայի նախագահի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
լկհղո
Բայրամովն իրաքցի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացը
Զեկույցը հերթական անգամ կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց Ցեղասպանությունը՝ որպես Թուրքիայի և Հայաստանի ժողովուրդների միջև իրական հաշտեցման ճանապարհ հարթելու միջոց, և լիարժեք հարգել հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու իր պարտավորությունները։
Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել կառուցողական լինել ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացում
Նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է. ես միշտ նշում եմ, որ տեքստը 10 ամսվա ընթացքում պատրաստ կինի. Գալյան
Նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է. ես միշտ նշում եմ, որ տեքստը 10 ամսվա ընթացքում պատրաստ կինի. Գալյան
ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հայտարարել է, որ Ուկրաինան համաձայնել է Ռուսաստանի հետ համապարփակ զինադադարի, որն առաջարկել էր ամերիկյան կողմը։   Նրա խոսքով՝ այժմ զինադադարի հիմնական խոչընդոտը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է։
Այժմ խոչընդոտը Պուտինն է. Քելլոգ
Պապիկյանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր
Պապիկյանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր
«Ոչ ոք չպետք է պատրանքներ ունենա: Հյուսիսատլանտյան դաշինքի ցանկացած գործողություն Հարավային Կովկասում ուղղված չէ անվտանգության ամրապնդմանը, այլ այնտեղ անկայունության և ռազմաքաղաքական լարվածության գոտի ստեղծելուն», - ընդգծել է Զախարովան։
ՆԱՏՕ-ն շարունակում է Հարավային Կովկասի երկրներին իր ազդեցության գոտի ներքաշելու կուրսը. ՌԴ ԱԳՆ
Փաշինյանը ծրագրում է գալ Հաղթանակի օրվա տոնակատարություններին. Զախարովա
Փաշինյանը ծրագրում է գալ Հաղթանակի օրվա տոնակատարություններին. Զախարովա
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի Բաքու կատարած այցին։
Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունը դատապարտել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի այցն Ադրբեջան
Քննարկման ընթացքում կարևորվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ռազմավարական նշանակությունը՝ ընդգծելով, որ այն առանցքային նշանակություն ունի Հայաստան-Եվրոպական միություն գործընկերային հարաբերություններում։
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը
Ժամեր առաջ Իսրայելի բանակը կոչ էր արել բոլորին անհապաղ լքել Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանը և հարակից տարածքները
Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի մայրաքաղաք Սանային
«Միջադեպի կապակցությամբ մեր դեսպանատան միջոցով անմիջապես կապ է հաստատվել ՌԴ ԱԳՆ-ի հետ: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ դեպքը կհետաքննվի, սակայն որոշման պատճառների մասին բացատրություն չի տվել», - ասված է հաղորդագրությունում:
Ռուսական կողմի որոշումը համարում ենք անբարյացակամ քայլ և ակնկալում բացատրություն. Ադրբեջանի ԱԳՆ
Գերատեսչության փոխանցմամբ՝ փոխանակումը հնարավոր է դարձել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։
ՌԴ-ն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը՝ 205-ի դիմաց» ձևաչափով
Թեհրանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը:   Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Բաքվում Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնում կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն:
Փեզեշքիանը կարող է միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում. Իրանի ԱԳ փոխնախարարը՝ Բաքվում
Զուգահեռաբար ցուցադրվել են արխիվային կադրեր, որոնցում երևում են Սերժ Սարգսյանը, Մովսես Հակոբյանը, Մոնթե Մելքոնյանը։  Այնուհետև ցուցմունք են տվել «տուժած» ադրբեջանցիները։  Հաջորդ «նիստը» տեղի կունենա մայիսի 8-ին։
Բաքվում կայացել է Արցախի նախկին ղեկավարների շինծու գործով հերթական կեղծ դատական նիստը. «հարցաքննվել է» Դավիթ Իշխանյանը (լուսանկարներ)
Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը, եթե նման դեպքեր արձանագրվում են, անպայման իրազեկում է և՛ պաշտոնական, և՛ բոլոր հաղորդակցման միջոցներով․ լրագրողների հետ զրույցում ասել է ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք սահմանին դեռ կրակոցներ արձանագրվում են։
Չկա հաղորդագրություն, չկա կրակոց․ ՊՆ փոխնախարար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ վերջինիս հրավիրել է Թուրքիա։
Էրդողանը Թրամփին հրավիրել է Թուրքիա
Սահմանապահ զորքերի զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ կալանավորվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Սյունիքում սահմանապահ զորքերի զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ է կալանավորվել
Իրանի Իսլամական Հանրապետությունը օրինական ռազմական թիրախ է համարելու ցանկացած երկիր, որի տարածքից կարող է հարձակում գործել Իրանի վրա։  Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Իրանը սպառնում է հարվածներ հասցնել այն երկրներին, որտեղից կարող են հարձակումներ գործել իր վրա
Ռոււսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մոտ ապագայում կայցելի Հայաստան։ Այս մասին լրատվամիջոցներին ասել է Հայաստանի ԱԳ նախարարության խոսնակ Անի Բադալյանը:  ԱԳՆ-ն ամսաթիվը կծանուցի այցին ավելի մոտ ժամկետում։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան
Միջոցառման ավարտին ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և օրինակելի ծառայության համար պարգևատրվել են գերատեսչական մեդալներով։
Տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն
ըե
Թեհրանն առաջարկել է Իրան-Ադրբեջան-Վրաստան տարանցիկ միջանցք ստեղծել