Submitted by H.Aslanyan on
Տիգրան Աբրահամյան

Հայաստանը ոչ թե ԵՄ, այլ իրականում Թուրքիա է շարժվում. Տիգրան Աբրահամյան

Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում, ԵՄ ընդլայնմանը վերաբերյալ պանելային քննարկմանն էի հետևում, որին մասնակցում էր Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետները և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը: Այս մասին իր էջոըւմ գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Առողջ բանականություն ու սթափություն ունեցող մարդիկ, իհարկե, չեն զարմանա, բայց, այնուամենայնիվ, ասեմ, որ այդ 1-1.5 ժամանոց քննարկման ժամանակ ոչինչ չասվեց Հայսստանի ու, այսպես կոչված, ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ Փաշինյանը որպես ԵՄ անդամակցության պիոներ այնտեղ, առհասարակ, բանախոսների թվում չկար:

Դրա փոխարեն բուռն քննարկումներ կար Արևմտյան բալկանների, Ալբանիայի, Մոնտենեգրոյի, Սերբիայի, Մոլդովայի և Ուկրաինայի ԵՄ հնարավոր անդամակցության մասին:

ԵՄ-Վրաստան վերջին սրացումների պայմաններում նույնիսկ Վրաստանը հիշատակվեց, իսկ ՀՀ-ի մասին ոչ մի խոսք, ակնարկ չկար. նույնիսկ ֆորմալ չողջունվեց:

Տարօրինակ չէ՞, որ ԵՄ ապագայի, ընդլայնման հեռանկարների կամ նույնիսկ գաղափարների քննարկման համատեքստում անդրադարձ չի կատարվում այն երկրին, որի խորհրդարանի իշխող ուժը փուչիկ խոստումների և բլեֆի շրջանակներում դեպի ԵՄ գնալու նախագիծ է ընդունում:

ԵՄ գնալը քաղաքացիներին վաճառելու, լուսավոր ապագայի ուղով տանելու ՀՀ իշխանության «վճռականությունը» ԵՄ իրավասու պաշտոնյաների կողմից 0 արձագանքի է արժանանում, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ արտաքին քաղաքականությունում Հայաստանը շարունակում է ընթանալ ավանտյուրայի ճանապարհով:

Հայաստանը ոչ թե ԵՄ, այլ իրականում Թուրքիա է շարժվում` և´ արտաքին կողմնորոշմամբ, և´ ուրացման քաղաքականությամբ, և´ բոլոր հիմնական ուժային կենտրոնների հետ հարաբերությունների տապալմամբ»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Կանդազ
Բերման են ենթարկել պատերազմի հերոս, հայտնի հետախույզ Կանդազին
Հակոբ
Արցախում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է իրեն ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից․ Հակոբ Բադալյան
Մրցանակ
Փաշինյանն ու Ալիևը կրկին նույն մրցանակն են ստացել, այս անգամ` «Գերնիկա»
Աբբաս
Աբաս Արաղչին մեկնել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու
Կարս
Ադրբեջանական զինվորները մեկնել են Թուրքիա` զորավարժությունների
Նավ
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր
Հուշարձան
«Մենք ենք մեր սարերը» հուշարձանը դարձել է Բաքվի հակահայկական ռազմավարության հերթական թիրախը
Լիբանան
Իսրայելի օդային հարվածների հետևանքով 24 ժամվա ընթացքում զոհվել է 14 մարդ
Տիգրան
Արցախում ոչնչացվում է հայկականությունը․ դա արվում է կառավարության շենքից «կանաչ լույսի» պայմաններում․ Տիգրան Աբրահամյան
Դրոշ
Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է եռափուլ կարգավորում
Սուրեն
Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց
Արմեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա. ԱԽ քարտուղար
Սամվել
Այս ապիկարներից ժառանգում ենք կորսված հայրենիք, Բաքվի կողմից օկուպացված տարածքներ․ Սամվել Կարապետյան
Եկեղեցի
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը․ ՀՅԴ
Լիբանան
Իսրայելի հարվածներից Լիբանանի հարավում լրագրող է զոհվել
Վարդան
Մենք՝ որպես ազգ և պետություն, չենք ցանկանում առերեսվել այն իրականությանը, որ բարբարոսները հասկանում են միայն մեկ լեզու` ուժի լեզուն. Ոսկանյան
Սերժ
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել. Սերժ Սարգսյանի ուղերձը
ԵԽ
ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար
Սենոր
Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան
Եկեղեցի
Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է
Փեզեշքիան
Փեզեշքիանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հիմնական խոչընդոտները
Պեսկով
Մոսկվան Կիևի կողմից հակամարտության կարգավորման քաղաքական կամք չի տեսնում. Պեսկով
Երթ
Ստամբուլում այս տարի ևս արգելվել է ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը
Եկեղեցի
Բաքվի ահաբեկչական ռեժիմը հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը․ հայտարարություն
Ուիթքոֆ
Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. նրանք պատերազմnւմ էին 37 տարի. Ուիթքոֆ
Պուտին
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած վայրում, բացի Մոսկվայից և Մինսկից․ ԱԳՆ
Դրոշ
Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն
Իրան
Իրանը չի ճանաչում Վաշինգտոնի կողմից հրադադարի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան․ IRIB
ՊՆ
Թուրքիայի ՊՆ-ի ուղղաթիռ է կործանվել
Թրամփ
ԱՄՆ-ն կերկարաձգի Իրանի հետ հրադադարը. Թրամփը մտափոխվել է