Submitted by Անի Երյան on
Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման է. Բայրամովը՝ Կայա Կալլասին

Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման է. Բայրամովը՝ Կայա Կալլասին

Բաքվում ընդլայնված ձևաչափով հանդիպում է կայացել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի միջև:

Ի թիվս այլնի, քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում:

«Բայրամովը վերահաստատել է Ադրբեջանի անսասան և սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների վերացման նպատակով, նախապայման է խաղաղության համաձայնագրի ստորագրման համար», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ավելացնել նոր մեկնաբանություն