Իրանում ամերիկա-իսրայելական ագրեuիայի հետևանքով 600 դպրոց է վնաuվել. Իրանի Կարմիր մահիկ
Իրանում առնվազն 600 դպրոց ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին: Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Քոլիվանդը:
«600 դպրոց վնասվել է, ամենաշատը տուժել է Մինաբի դպրոցը»,- ասել է Քոլիվանդը իրանական պետական հեռուստառադիոընկերության եթերում:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին իրանական իշխանությունները հայտնել էին երկրի հարավում գտնվող Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածի մասին:
Վերջին տվյալներով՝ զոհվել է 175 մարդ՝ հիմնականում աշակերտուհիներ, ինչպես նաև ծնողներ և ուսուցիչներ: Եվս 95 մարդ վիրավորվել է: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետագայում հարձակման մեջ մեղադրեց Իրանի զինված ուժերին: Հետագայում պարզվեց, որ հարվածի վայրում հայտնաբերված հրթիռի բեկորները ունեն ԱՄՆ զինամթերքի մակնշում:
Ավելացնել նոր մեկնաբանություն