Իրանում ավելի քան 310 բուժհաստատություն է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից
Իրանում 318 բուժհաստատություն է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։
Այս մասին հայտնել է Շտապ բժշկական օգնության կազմակերպության ղեկավար Ջաֆար Միադֆարը:
«Վնասված բուժհաստատություններից 49-ը շտապօգնության կայաններ են, 186-ը` առաջին օգնության կետեր, 40-ը` հիվանդանոցային համալիրներ»,– ասել է Միադֆարը:
Նա նշել է, որ վնասված 40 հիվանդանոցներից 12-ն այս պահին ամբողջությամբ դուրս են բերվել շահագործումից։
Ավելացնել նոր մեկնաբանություն